«Հայաստանի Հանրապետություն» թերթի ծավալուն արձանագրումներից դուրս Լեհաստանի նախագահ Կվաշնեւսկու այցը մամուլում երեւի ավելի աննկատ անցներ, եթե այսօր չլիներ նրա ծննդյան օրը: Ժամանակի մտահոգություններին համապատասխան, «Հայաստանի Հանրապետություն»-ը իր եւ իր ընթերցողների անունից Լեհաստանի նախագահին մաղթում է «առանց ցնցումների պաշտոնավարություն»: Իսկ «Առավոտ» թերթը, ավելի հասու լինելու համար, շնորհավորանքը վերագիր է դարձրել անգլերենով: Ինչ վերաբերում է հայ-լեհական հեռանկարին, ելակետում դրված է գնահատականը, որ «մեր երկրների միջեւ տնտեսական, գործարար հարաբերությունները այնքան ցածր մակարդակի վրա են, որ այլ ելք չունենք, քան առաջ ընթանալը, վեր բարձրանալը։ Ուղղակի՝ սրանից վատ հնարավոր չի»։
«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանի հայացքով, ընդհանուր առմամբ սա հերթական ոչինչ չասող այցելություններից է: Վերջինս չի ընկալում նաեւ, թե «ինչով կարող է Լեհաստանի նախագահի այցը կարեւոր լինել Հայաստանի քաղաքական կյանքի համար», ինչպես նշել է նախագահ Քոչարյանը:
Ընդհանրապես, ներքաղաքական կյանքի պատկերավորումը մամուլում նկատելիորեն սառել է: Առավել ծավալունն այսօր թերեւս «Երկիր» թերթի անդրադարձն է «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանի նկարագրին: «Այս գործչի քաղաքական վարկն իմացող ցանկացած ոք դժվար թե չկռահի, որ Արտաշես Գեղամյանը պատրաստվում է քաղաքական շրջադարձի հերթական փուլին», - գրում է մեկնաբանը: - «Քաղաքական հայացքները ամիսների, նույնիսկ շաբաթների ընթացքում փոփոխող գործիչը կարծես թե շատ երկար մնաց ընդդիմության շարքերում, հիմա եկել է իշխանություններին հաճոյանալու ժամանակը, մանավանդ, երբ առավել հավանական են դառնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գարնանային պաշտոնանկության մասին խոսակցությունները»:
Մեկնաբանի որակմամբ, Գեղամյանը հերթական անգամ ապացուցում է, որ «ինքը հայ քաղաքական «պառնասի» ամենաանկայուն դեմքն է, եւ իզուր չէ, որ ստացել է «անփոխարինելի գցող» բնորոշումը: «Գեղամյանը թող ոչ դժգոհի, ոչ զարմանա, որ իր կողմից իշխանամետ հորջորջվող լրատվամիջոցները չգնահատեցին ընդդիմությանը «զսպելու» իր քայլերը: Քանզի մի դեպքում՝ իշխանությունների կողքին, մյուս դեպքում՝ ընդդիմության հետ խաղեր տվող գործիչը մերժելի է թե' մեկի, թե' մյուսի համար», - եզրափակել է «Երկիր»-ը:
«Հայկական ժամանակ»-ի տեղեկատվությամբ, «Քրիստոնեության 1700-ամյակի հանձնաժողովի գրասենյակը կամաց-կամաց հավաքում է իր ունեցած-չունեցածը: Քանի օր է արդեն գրասենյակը անջատել է բոլոր հեռախոսները. մնացել է մեկը՝ Խոսրով Հարությունյանինը: Իսկ հայ ժողովուրդը այդպես էլ չհարստացավ Խոսրով Հարությունյանի ակնկալած 150 հազար տուրիստի 1000-ական դոլարներից»:
«Հայկական ժամանակ»-ում արձանագրվում է, որ կատարյալ խառնաշփոթ է հաշվարկներում, թե իրականում քանի զբոսաշրջիկ եկավ Հայաստան: Վերջնական ինչ-որ ամփոփում սպասվում է նոյեմբերի վերջին: Կախված է մնում նաեւ հարցը, թե ինչպես պիտի վճարվեն 1700-ամյակի գրասենյակի մեծ պարտքերը մշակութային տարբեր կազմակերպություններին ու խմբերին, երբ գանձանակը դատարկ է:
Բուշ-Պուտին հանդիպման ֆոնի վրա «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը ուրվագծում է, որ նոր իրավիճակում մեր հարեւան Վրաստանն ու Ադրբեջանը բարդ կացության մեջ են: Թվում է, թե «ամենաիդեալական վիճակում հայտնվել է Հայաստանը, որը լուրջ հարցեր չունի Մոսկվայի հետ եւ միաժամանակ ընդգծում է իր հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման փարիզյան սկզբունքներին: Սակայն նման վստահությունն ու հանգստությունը շատ վտանգավոր է, քանի որ գլոբալ մակարդակի վրա նկատվող աննախադեպ ջերմացումը ցանկացած պահի հղի է աշխարհաքաղաքական մեծ գործարքների կայացման հեռանկարով՝ Հայաստանի ու Ղարաբաղի շահերի հաշվին», - շեշտում է մեկնաբանը: - Մասնավորապես, երբ տեսանելի է, որ «Ռուսաստանի կողմից ակտիվորեն կիրառվում է Ադրբեջանի նախագահին սիրաշահելով՝ Արեւմուտքից պոկելու մարտավարություն»:
Վաչե Սարգսյան