Մատչելիության հղումներ

Հայաստանում վաղը կբացվի դուդուկի միջազգային փառատոնը


Օգոստոսի 5-ին Գյումրիում կբացվի եւ հաջորդ օրն արդեն Երեւանում կշարունակվի դուդուկի միջազգային փառատոնը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել երաժիշտներ Միացյալ Նահանգներից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ Իտալիայից:

Հայ կատարողների հետ միասին իրենց արվեստը կներկայացնեն Մայքլ Բրուկը, Լուիջի Սինգխը, Լյուդովիկո Այնաուդին եւ Պոլ Ագիլիերան: Նախաձեռնությունը Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակի տոնակատարությունների պետական հանձնաժողովինն է:

«Սա աննախադեպ մի տոն է, երբ հնարավոր է եղել հավաքել այսքան շատ լավագույն կոլեկտիվներ Հայաստանից, այսքան հյուրեր ունենալ արտասահմանից», - ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ռոբերտ Մուքեյանը:

Համերգներին, անշուշտ, մասկացելու է Ջիվան Գասպարյանից, որի շնորհիվ է նաեւ դուդուկն արժանացել միջազգային ճանաչման՝ հատկապես հոլիվուդյան մի շարք հանրահայտ ֆիլմերում հնչելուց հետո: Հյուրերը ցանկություն են հայտնել, որպեսզի համերգներին մասնակցի հայ հոգեւոր երաժշտություն կատարող մի փոքրիկ երգչախումբ:


Գայանե Դանիելյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG