Մատչելիության հղումներ

Գագիկ Հարությունյանը ներկայացնում է սահմանադրական փոփոխությունների փաթեթը





Վենետիկի հանձնաժողովի հուլիսի 6-ի լիագումար նիստում ընդունված եզրակացության մեջ, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի անդամ ագիկ Հարությունյանի վկայությամբ, բացի չորս կետից, մնացած բոլորը դրական են: Ընդամենը եզրակացությունն ընդգրկում է 78 կետ:

ագիկ Հարությունյանը նշեց, որ գործող Սահմանադրության առաջին եւ երկրորդ գլուխների դրույթներից 80 տոկոսում փոփոխություն է առաջարկվում: Էապես փոփոխվում է տեղական ինքնակառավարման բաժինը, իսկ ամբողջ փաստաթուղթը, որն ի դեպ հայեցակարգով եւ մեկնաբանություններով հանդերձ մոտ 1000 էջ է կազմում, կարելի է անվանել նոր խմբագրությամբ սահմանադրության փաթեթ:

Փոփոխությունների եւ լրացումների ուղղությունները հիմնականում վերաբերում են. մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդմանը, Ազգային Ժողովի դերի բարձրացմանը՝ նախագահի լիազորությունների որոշակի կրճատման հաշվին, դատական իշխանության անկախության երաշխիքներին, տեղական ինքնակառավարման որոշակի ճշգրտումներին:

ործող սահմանադրության՝ թիվ 17 հոդվածը, որտեղ ամրագրված է, որ մահապատիժը՝ մինչեւ դրա վերացումը, որպես բացառիկ պատժամիջոց, կարող է սահմանվել օրենքով, առաջարկվում է հանել: Փաթեթում, ըստ ագիկ Հարությունյանի, դրա փոխարեն ամրագրվել է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների կոնվենցիայի 6րդ արձանագրության դրույթը՝ մահապատժի վերացման մասին:

Նախատեսվում է սահմանադրությունից հանել երկքաղաքացիությունն արգելող դրույթը՝ հարցը թողնելով օրենսդրական կարգավորման: Ամրագրվում է մարդու իրավունքների պաշտպանի՝ օմբուդսմենի ինստիտուտը:

Նախագահը, ըստ առաջարկվող փոփոխությունների, այլեւս իրավասություն չի ունենա միանշանակորեն նախագահել կառավարության բոլոր նիստերը, վավերացնել կառավարության բոլոր որոշումները, դադարեցնել դատավորների լիազորությունները, սահմանել կառավարության կառուցվածքը եւ գործունեության կարգը, հանդես գալ որպես դատական իշխանության անկախության երաշխավոր, նախագահել արդարադատության խորհուրդը եւ ալն:

Այս ամենը դեռեւս սահմանադրական բարեփոխումների փաթեթն է, որը, հանրապետության նախագահի նախաձեռնությամբ, նախագծի տեսքով ներկայացվելու է Ազգային Ժողով, որի կողմից ընդունելուց հետո արդեն նախագահն իրավունք ունի հանրաքվե նշանակել: Այդ ընթացքում նախագիծը դրվելու է նաեւ քաղաքական ուժերի եւ հասարակության քննարկմանը: Հարկ է նշել, որ Ազգային Ժողովում շրջանառվում են նաեւ սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահամնադրության այլ նախագծեր:

Եվրախորհրդի եւ, մասնավորապես, Վենետիկի հանձնաժողովի ցանկությունն է, որ գործընթացը կատարվի սեղմ ժամկետներում: Հանրաքվեի անցկացման համար «հնարավոր ժամկետ նախանշվեց եկող տարվա գարունը», - ասաց ագիկ Հարությունյանը:


Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG