Rambler's Top100

ՏՎՅԱLՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ


«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հավատում է, որ ինտերնետ օգտագործողները ունեն անհատական տվյալների պաշտպանության եւ ինտերնետում չվերահսկվող աշխատանքի իրավունք։

Մատուցելով հնարավորինս լավագույն ինտերնետային լրատվական ծառայությունը մեր օգտագործողներին, մենք հավաքում ենք երկու տեսակի տեղեկատվություն` մեր այցելուների մասին եւ մեր այցելուներից. էլեկտրոնային փոստի հասցեներ, որոնք մեզ ուղարկում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հրապարակումներին էլեկտրոնային փոստով բաժանորդագրվել ցանկացող այցելուները, եւ համախառն վիճակագրական տվյալներ, որոնք հավաքվում են կայքէջի օգտագործմանը հետեւելու համար։

Էլեկտրոնային փոստի հասցեներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի` էլեկտրոնային փոստով առաքվող տեղեկագրերի բաժանորդները կամովին ներկայացնում են իրենց էլեկտրոնային փոստի հասցեները` տեղեկագրերը ստանալու համար։ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը ոչ մի դեպքում երրորդ կողմին չի փոխանցի այդ նպատակով օգտագործվող էլեկտրոնային փոստի հասցեները։ Բաժանորդների ցուցակները չեն տարածվի նաեւ ներսում որեւէ այլ նպատակով, քան տեղեկագրերի տարածումն է։ Տեղեկագրերի բաժանորդները կարող են ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել որեւէ տեղեկագրի բաժանորդագրությունը` հետեւելով տեղեկագրում հրապարակված եւ կայքէջում տեղադրված հրահանգներին։ Բաժանորդագրությունից հրաժարվելու ժամանակ խնդիրների բախվելու դեպքում նրանք կարող են կապ հաստատել աշխատակազմի ներկայացուցչի հետ` յուրաքանչյուր տեղեկագրում հրապարակվող էլեկտրոնային փոստի հասցեով, կամ էլ Ինտերնետային բաժնի հետ web@rferl.org հասցեով։

Վիճակագրական տվյալներ

Ինչպես եւ ինտերնետային էջերի հրատարակիչների մեծ մասը, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը գրանցում է տվյալներ, երբ օգտագործողները այցելում են «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի կայքէջը։ Դրա նպատակն է` պարզապես հաշվարկել այցելուների քանակը, որ երկրներից են նրանք, որ էջերն են նրանք կարդում եւ այլն։ Այս գործընթացի ժամանակ ձեր ինքնությունը գաղտնի է մնում «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի համար, դրանով հնարավոր է պարզել միայն, որ հատուկ համարով մի համակարգիչ այցելել է սերվեր։ Ծրագիրը, որը մենք օգտագործում ենք այդ տվյալների հիման վրա զեկույց կազմելու համար, հենվում է բրաուզերի cookie կոչվող ստանդարտ գործառույթի վրա, որով հնարավոր է տեսնել, թե որ էջերն են նայում այցելուները կայքում։ Այդ cookie-ները ստեղծվում են յուրաքանչյուր նոր այցելության ժամանակ եւ սպառվում են ու ջնջվում, երբ այցելուն դուրս է գալիս կայքէջից։ Այս տվյալների հիման վրա կազմվող զեկույցները ներքին օգտագործման համար են` բարելավելու համար կայքէջը եւ այցելուներին մատուցելու իրենց առավել հետաքրքրող տեղեկատվություն։

Ուղղակի հարցերը կամ մեկնաբանությունները խնդրում ենք ուղարկել web@rferl.org

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS