Rambler's Top100

Միջազգային

 

Ահմեդ Դավութօղլուն` տարվա լավագույն դիվանագետներից մեկը ըստ Foreign Policy-ի

Foreign Policy («Արտաքին քաղաքականություն») հանդեսը, որը հրատարակվում է Միացյալ Նահանգներում, Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին ճանաչել է տարվա լավագույն դիվանագետներից մեկը` որպես «նոր Քիսինջեր» կամ «աշխարհի Քիսինջերներից մեկը»: >>>>>

Լրանում է ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման ժամկետը

Չորեքշաբթի ավարտվեց ԵԱՀԿ-ի Մամուլի ազատության հարցերով հանձնակատար, հունգարացի Միկլոշ Հարաշտիի պաշտոնավարման երկրորդ ժամկետը: >>>>>

Աֆղանստանում հայ խաղաղապահները արժանացել են գերմանական հրամանատարության գնահատանքին

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախումբն արժանացել է գերմանական հրամանատարության բարձր գնահատանքին: Այդ մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: >>>>>

 

Իրաքի խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ հայազգի թեկնածուներ

Կիրակի օրը Իրաքում անցկացված խորհրդարանական ընտրություններին մասնակցել են նաեւ երկու հայազգի թեկնածուներ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Իրաքի ազգային կենտրոնական վարչության ատենապետ Պարույր Հակոբյանը: >>>>>

Ադրբեջանցիները Չեխիայում կազմակերպեցին Խոջալուի դեպքերի 18-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ուրբաթ օրը աշխարհի տասնյակ երկրներում ադրբեջանցիները նշել են Խոջալուի իրադարձությունների 18-րդ տարելիցը։ Տարելիցը նշվեց նաեւ Չեխիայում` Լիդիցե ավանում, որը գերմանացի նացիստները ամբողջությամբ ավերել էին 1942 թվականին։ >>>>>

Աֆղանստանը` լեռնագնացության վայր

Շոտլանդական Mountain Unity տուրիստական ընկերությունը Աֆղանստանը ներկայացնում է իբրեւ լեռնագնացության համար չափազանց հետաքրքիր վայր: >>>>>

Ադրբեջանցիները Լիդիցեում կազմակերպում են Խոջալուի դեպքերի հերթական տարելիցին նվիրված ակցիա

Ուրբաթ օրը Ադրբեջանը նշում է Խոջալուի ողբերգության 18-րդ տարելիցը: Ավելի քան հարյուր երկրների շարքում, որտեղ Հեյդար Ալիեւի հիմնադրամի ֆինանսավորմամբ միջոցառումներ են անցկացվելու, նաեւ Չեխիան է. Լիդիցե ավանի թանգարանում կբացվի «Խոջալուի ողբերգությունը» խորագրով ցուցահանդես: >>>>>

Հիլարի Քլինթոն. «Սպառվել են միջազգային հանրության հնարավորությունները Իրանին համոզելու ճիշտ քայլ կատարել»

«Իրանի նկատմամբ կիրառվելիք նոր պատժամիջոցների փաթեթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության կդրվի առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում», - ելույթ ունենալով Սենատի արտաքին հարցերի հանձնաժողովում՝ չորեքշաբթի օրը հույս է հայտնել Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: >>>>>

Վիկտոր Յանուկովիչը ստանձնեց Ուկրաինայի նախագահի պաշտոնը

Ուկրաինայի Գերագույն ռադայում հինգշաբթի օրը կայացել է երկրի չորրորդ նախագահի` Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը: >>>>>

Վիկտոր Յանուկովիչի երդմնակալության արարողությունը տեղի կունենա փետրվարի 25-ին

Ուկրաինայի նոր նախագահ Վիկտոր Յանուկովիչը պաշտոնը ստանձնելու է փետրվարի 25-ին: Այս արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը Կիեւ է մեկնելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ իր խորհրդական Անդրանիկ Մանուկյանի հետ: >>>>>

Խոջալուն եւ Լիդիցեն քույր քաղաքներ են հռչակվելու

Գալիք ուրբաթ օրը երկու տասնյակ պաշտոնյաներ մասնակցելու են մի արարողության, որով չեխական Լիդիցե ավանը եւ ադրբեջանական Խոջալուն հռչակվելու են քույր քաղաքներ։ Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ` ակցիան նվիրված է Խոջալուի ողբերգության 15-րդ տարելիցին: >>>>>

Յանուկովիչը վարչապետի երեք թեկնածություն ունի

Ուկրաինայի ընտրյալ նախագահ Վիկտոր Յանուկովիչը հրապարակել է վարչապետության երեք թեկնածուների անունները` նախագահության նախկին թեկնածու, գործարար Սերգեյ Տիգիպկո, Գերագույն ռադայի նախկին խոսնակ, նախկին արտգործնախարար Արսենի Յացենյուկ եւ ֆինանսների նախկին նախարար Միկոլա Ազարով։ >>>>>

Թուրքական ֆիլմը` Բեռլինի կինոփառատոնի հաղթող

46 տարվա ընդմիջումից հետո թուրքական կինոնկարը կրկին Բեռլինի փառատոնի հաղթող է ճանաչվում: Շաբաթ երեկոյան Բեռլինի 60-րդ կինոփառատոնի ժյուրին հրապարակեց հաղթողների անունները. «Ոսկե արջ» մրցանակին արժանացավ Սեմիհ Քափլանօղլուի «Մեղրը» ֆիլմը: >>>>>
Արխիվ

 

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS