Rambler's Top100

Իրավունք

 

Սասուն Միքայելյանի գործով բողոք է ներկայացվել Եվրոպական դատարան Audio

2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետեւանքով 8 տարվա ազատազրկման դատապարտված Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի գործով բողոքը ուղարկվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: >>>>>

Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Audio

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցչի արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար։ >>>>>

Կառավարությունը գումարներ է հատկացնում Եվրադատարանի վճիռներով սահմանված տույժերը վճարելու համար Audio

Կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից երեքը վերաբերում էին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ներկայացված գանգատներով կայացված վճիռների պահանջներին համապատասխան վճարվելիք գումարները հատկացնելուն։ >>>>>

 

Դավիթ Հարությունյանը դատական համակարգին կոչ է անում հետեւություններ անել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցից Audio

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի խոսքով, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից մարտի 8-ին հրապարակված զեկույցը, որտեղ խոսվում է Հայաստանի արդարադատության համակարգում առկա թերությունների մասին, անհրաժեշտ է «խորը» ուսումնասիրել։ >>>>>

Ռազմիկ Զոհրաբյան. «Եթե Նիկոլ Փաշինյանը դիմի ներման դիմումով, գուցե ընդհանրապես բաց թողնեն» Audio

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի գնահատմամբ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ համաներման կիրառումը վկայում է վերաքննիչ դատարանի կողմից «արդարադատության» իրականացման մասին։ Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, վերաքննիչ դատաքննությունը «արդարադատության ֆարս» են համարում։ >>>>>

Վերաքննիչը անփոփոխ թողեց Փաշինյանի դատավճիռը, սակայն համաներում կիրառեց նրա նկատմամբ Video

Վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը որոշեց մերժել Նիկոլ Փաշինյանի պաշտպանների եւ մեղադրող կողմի բողոքները, սակայն համաներում կիրառեց «Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ: >>>>>

Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանները չեն վստահում քննիչների օբյեկտիվությանը Audio

Գործարար Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանական կողմը հրաժարվում է նախաքննության ներկա փուլում վարույթն իրականացնող մարմնին տրամադրել փետրվարի 12-ին «Սիլ» Կոնցեռնի գրասենյակում կատարվածի տեսագրությունը: >>>>>

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ. «Մարտիմեկյան գործերով դատավարությունները բացահայտում են թերություններ արդարադատության համակարգում» Audio

Երեւանում 2008 թվականի մարտին տեղի ունեցած հետընտրական բռնություններին հաջորդած դատավարությունների ընթացքը բացահայտում է թերություններ Հայաստանի արդարադատության համակարգում: Այդ մասին ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` երկուշաբթի օրը հրապարակած զեկույցում: >>>>>

Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն Audio

Անցած շաբաթ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ զոհված Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը: Նա իրավապահների ուշադրությունը գրավել է իր հայտարարությամբ, թե պատրաստ է նախաքննական մարմնին ասել` ով է իր որդուն սպանողը: >>>>>

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի գործով բողոքների քննությունն ավարտվեց Audio

Վերաքննիչ դատարանում ուրբաթ օրը ավարտվեց 2008 թվականի հետընտրական զարգացումների առնչությամբ 7 տարվա ազատազրկման դատապարտված ընդդիմադիր գործիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ >>>>>

Փաշինյանի պաշտպանները ներկայացրեցին իրենց 78 էջանոց բողոքը Audio

Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ դատարանում հինգշաբթի նիստի ժամանակ պաշտպանական կողմը ներկայացրեց վերաքննիչ բողոքը: Նիկոլ Փաշինյանի պաշտպանները 78 էջանոց բողոքում մանրակրկիտ կերպով վերլուծել են մարտի 1-ին ոստիկանության գործողությունները, դրանց հետեւանքով Երեւանի կենտրոնում տեղի ունեցած իրադարձությունները: >>>>>

Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքների քննությունը հետաձգվեց Video

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ, չորեքշաբթի օրը սկսեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանական կողմի եւ մեղադրող կողմի վերաքննիչ բողոքների քննությունը: >>>>>

Էդիկ Բաղդասարյան. «Իշխանությունների համար շատ լավ շանս կա Փաշինյանի գործը ընդհանրապես փակելու համար»

«Հետաքննող լրագրողների ընկերակցության» ղեկավար Էդիկ Բաղդասարյանը, ով հետեւում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի գործին, համոզված է, որ իշխանությունները պետք է Փաշինյանին վերաքննիչ դատարանից ազատ արձակեն։ >>>>>
Արխիվ

 

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS