Վերջին օրերին տարադրամի փոխանակման կետերում ամերիկյան մեկ դոլարի փոխարժեքը գերազանցել էր 390 դրամը, սակայն երեքշաբթի օրն արդեն փոխանակման կետերը դոլարը գնում էին 388, իսկ վաճառում՝ 392 դրամով: Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արա Նռանյանի կարծիքով, դա վկայում է, որ երկրի իշխանությունները շարունակում են միջամտել դոլար - դրամ փոխարժեքի ձեւավորմանը:
>>>>>