Rambler's Top100

Մշակույթ

 

Մտավորականները հորդորում են չքանդել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքը Audio

Ավելի քան վեց տասնյակ մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ հույս հայտնելով, որ Մայր Աթոռը եւ ՀՀ Կառավարությունը կհրաժարվեն «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քանդելու եւ դրա տեղում քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան նոր եկեղեցի կառուցելու նախաձեռնությունից` «ի նշան խորաթափանցության եւ հայ ժողովրդի մշակութային արժեքների նկատմամբ հարգանքի»: >>>>>

Հայաստանը առաջին անգամ ներկայացված է «Պինամարի էկրան 2010» կինոփառատոնում

Անցած շաբաթավերջին Արգենտինայում մեկնարկած «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնին առաջին անգամ հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցում է Հայաստանը: Հայկական կինոարվեստը ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: >>>>>

Մեծ Բրիտանիայում անցկացվում է Սերգեյ Փարաջանովի փառատոն

Փետրվարի 22-ից մայիսի 9-ը Մեծ Բրիտանիայում անցկացվում է Սերգեյ Փարաջանովի փառատոն: Լոնդոնում ու Բրիստոլում մոտ երեք ամիս ցուցադրվելու են Փարաջանովի ֆիլմերը, լինելու են նրա կյանքի ու արվեստի մասին քննարկումներ, սիմպոզիում, նրան նվիրված ու նրանով ոգեշնչված ցուցահանդեսներ, դասընթացներ: >>>>>

 

Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդեսը

Մինչեւ մայիսի 3-ը Լոնդոնի Tate Modern ժամանակակից արվեստի թանգարանը ներկայացնում է Արշիլ Գորկու ցուցահանդեսը` վերջին 20 տարիների առաջին խոշոր ցուցադրությունը Եվրոպայում: 12 սենյակներում ներկայացված 120 կտավները պատմում են ազգությամբ հայ ամերիկացի նկարչի ազգային ու անձնական ողբերգության ու հուշերի մասին: >>>>>

Թուրքական ֆիլմը` Բեռլինի կինոփառատոնի հաղթող

46 տարվա ընդմիջումից հետո թուրքական կինոնկարը կրկին Բեռլինի փառատոնի հաղթող է ճանաչվում: Շաբաթ երեկոյան Բեռլինի 60-րդ կինոփառատոնի ժյուրին հրապարակեց հաղթողների անունները. «Ոսկե արջ» մրցանակին արժանացավ Սեմիհ Քափլանօղլուի «Մեղրը» ֆիլմը: >>>>>

Բացվեց Հրանտ Թադեւոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը Audio

Չորեքշաբթի օրը Հայաստանի նկարչի տանը բացվեց գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի «Լոռվա ձորում» խորագրով ցուցահանդեսը: >>>>>

Հանրայինը Էմմիին եւ Միհրանին հաղթանա՞կ էր խոստացել

Երկօրյա լռությունից հետո Էմմին եւ Միհրանը բացառիկ հարցազրույց են տվել «Մաքսլիբերթի»-ին` սկանդալային բացահայտումներ անելով «Եվրատեսիլ 2010» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի առնչությամբ: >>>>>

«Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան ընտրական փուլը սկանդալային զարգացում է ստանում Video

Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հաղթողի անունը հրապարակելուց հետո, մինչ Եվա Ռիվասը շնորհակալություն էր հայտնում հանդիսատեսին, Էմմի եւ Միհրան զույգը առաջ եկավ, խոնարհվեց ու ցուցադրաբար հեռացավ բեմից: >>>>>

Հայաստանը «Եվրատեսիլ - 2010»-ում կներկայացնի Եվա Ռիվասը Video

Կիրակի ուշ երեկոյան հայտնի դարձավ «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթի հայաստանյան մասնակցի անունը: Ժյուրիի եւ հանդիսատեսի sms-քվեարկության արդյունքներով հաղթեց մոսկվաբնակ երգչուհի 22-ամյա Եվա Ռիվասը, ով ներկայացնում է Apricot Stone («Ծիրանի կորիզ») երգը: >>>>>

Մեկնարկում է Բեռլինի միջազգային 60-րդ կինոփառատոնը

Չինական «Միասին` միմյանցից հեռու» ֆիլմի ցուցադրությամբ հինգշաբթի օրը կբացվի Բեռլինի միջազգային 60-րդ կինոփառատոնը։ Չինական ֆիլմի գլխավոր հերոսը 60 տարվա բացակայությունից հետո վերադառնում է հայրենի Շանհայ` հանդիպելով մանկության ընկերների եւ առաջին սիրո հետ։ >>>>>

Նշվեց Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակը

Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակի օրը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծի շիրիմի մոտ հավաքվել էին պաշտոնյաներ, գրողներ, Տերյանի պոեզիայի սիրահարներ: Պանթեոն այցելեց ու Տերյանի հուշաքարին ծաղիկներ դրեց նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը: >>>>>

Լեւոն Խեչոյան. «Մշակույթն է ազգի արժանապատվությունը» Audio

Ժամանակակից հայ արձակում իր հաստատուն տեղն ունեցող գրողներից մեկը՝ Լեւոն Խեչոյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր մտահոգություններն է հնչեցնում Հայաստանում ներքաղաքական դրության, մշակույթի ոլորտում ստեղծված իրավիճակի շուրջ: >>>>>

Բացվեց Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը

Ուրբաթ օրը Երեւանում՝ Մոսկվայի տանը, բացվեց ճանաչված հայ գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի անհատական ցուցահանդեսը: >>>>>
Արխիվ

 

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS