Rambler's Top100

Հասարակություն

 

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է

1992 թվականին Ռիո դե Ժանեյրոյում տեղի է ունեցել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի եւ զարգացման համագումարը, որտեղ առաջարկվել է մարդկության ուշադրությունը ջրային պաշարների հրատապ խնդրին հրավիրելու համար սահմանել հատուկ օր։ ՄԱԿ-ը հավանություն է տվել նախաձեռնությանը եւ 1993 թվականին վճռել է ամեն տարի մարտի 22-ին նշել Ջրի համաշխարհային օրը։ >>>>>

Դրամի արժեզրկմանը զուգահեռ նկատվում է գների աճ Audio

Վերջին մի քանի օրերին դրամի արժեզրկմանը զուգահեռ գների աճ է նկատվում երեւանյան խանութներում, ինչպես նաեւ շարունակվում է բենզինի թանկացումը։ Արդեն այսօր մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինը, որն ամենինց շատն է վաճառվում, Երեւանում կարելի էր գնել 390 դրամով, ինչը 30 դրամով է ավելի է ամսվա սկզբի գնից։ >>>>>

Ապրիլի 5-ից փոխվում են Շենգենյան երկրներ մուտքի վիզա ստանալու համար անհրաժեշտ պայմանները

Հայաստանի արտգործնախարարության՝ երեկ տարածած հաղորդագրության համաձայն, Եվրախորհրդարանի եւ Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության վիզաների նոր օրենսգրքի մասին 2009 թվականի հուլիսին ընդունված որոշման ուժի մեջ մտնելուց հետո, այս տարվա ապրիլի 5-ից Շենգենյան համաձայանգրի երկրների մուտքի վիզա ստանալու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է ապահովեն նոր նախապայմաններ։ >>>>>

 

Ստամբուլում աշխատող հայ միգրանտները Էրդողանի հայտարարությանը միանշանակ չեն արձագանքում

Lիա Խաչատրյանը, ով Ստամբուլում դրամ է վաստակում Հայաստանում իր ընտանիքը պահելու համար, «Ռոյթերզ» գործակալությանը ասել է, թե անօրինական հայ միգրանտներին Թուրքիայից վտարելու մասին վարչապետ Էրդողանի հայտարարությունը իրեն չի սարսափեցնում: >>>>>

Արհմիությունների կոնֆեդերացիան մտահոգություն է հնչեցնում գնաճի կապակցությամբ

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան չորեքշաբթի օրը տարածած հայտարարությամբ բարձրաձայնել է իր մտահոգությունը երկրում լայն սպառման ապրանքների եւ ծառայությունների «շարունակական գնաճի կապակցությամբ»՝ փաստելով, որ դա «ծանր հետեւանքներ կունենա բնակչության ապրելակերպի վրա»: >>>>>

Ռուսիո պատրիարքը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում Audio

Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ, ծաղկեպսակներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: >>>>>

«Գարեգին Նժդեհ» ուղետար կամուրջը կվերաբացվի նոյեմբերի 1-ին

Ավելի քան մեկ տարի կիսաքանդ վիճակում գտնվող «Գարեգին Նժդեհ» ուղետար կամրջի վրա մարտի 1-ին մեկնարկել են ապամոնտաժման աշխատանքները: Կամուրջը կվերաբացվի աշնանը: >>>>>

Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը Video

Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի հրավերով երեքշաբթի օրը Հայաստան ժամանեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Ռուսիո պատիրարքին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց Վեհափառ հայրապետը` Հայ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգեւորականների պատվիրակությամբ: >>>>>

Նորանշանակ նախարարները հապճեպ չեն համարում «Օրինաց երկիր»-ին անդամակցելու որոշումը

«Օրինաց երկիր» կուսակցությանը կոալիցիոն համաձայնագրով վերապահված նախարարական պաշտոններում երկուշաբթի օրը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով նշանակված Մանուկ Վարդանյանը եւ Արմեն Երիցյանը, ովքեր անցած շաբաթավերջին էին միայն անդամակցել Արթուր Բաղդասարյանի գլխավորած կուսակցությանը, երեքշաբթի օրը պնդեցին, որ իրենց այդ որոշումները հապճեպ չեն եղել: >>>>>

Արթուր Բաղդասարյանը չի մասնակցելու նախագահական ընտրություններին Audio

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը երեքշաբթի օրը հայտարարել է, թե «հիմնավոր չեն արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները», քանի որ «դրա համար ո'չ ռեսուրս կա, ո'չ քաղաքական անհրաժեշտություն»: Նա հայտարարեց նաեւ, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին: >>>>>

ԵԱՀԿ-ի փորձագետները կմասնակցեն Հայաստանի դատական համակարգի թերությունների վերացմանը Audio

Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ)` մարտի 8-ին հրապարակված զեկույցի առնչությամբ իրենք մտադիր են Հայաստանի Սահմանադրական դատարանի, Արդարադատության նախարարության եւ Փաստաբանների պալատի հետ փորձագետների մակարդակով աշխատանք տանել, որպեսզի վերացվեն հայաստանյան դատական համակարգում մատնանշված թերությունները։ >>>>>

Կանաչ տարածքի հաշվին հերթական շինարարությունը Երեւանի կենտրոնում Audio

Երեւանի կենտրոնում` Աբովյան - Պուշկին խաչմերուկում, հերթական էլիտար շենքի ստորգետնյա ավտոտնակի համար շինարարություն են անում կանաչ տարածքի հաշվին: Շաբաթ վաղ առավոտյան ծանր տեխնիկա է տարվել Պուշկինի 3 շենքին հարակից պուրակ, ու սկսել են կանաչ տարածքը փորել: >>>>>

Մարիամ Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Audio

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով կարճվել է քաղաքացիական հասարակության ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որով նա մեղադրվում էր Նուբարաշենի թիվ 11 հատուկ օժանդակ դպրոցի ուսուցչի արժանապատվությունը նվաստացնող կամ բարի համբավն արատավորող ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար։ >>>>>
Արխիվ

Կայքէջի ծառայություններ.

PodcastRSS