Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 21:06

Որոնում


Ձեր որոնումը հեղինակ  Աղասի Ենոքյան գտավ 100 հղում

Մայիսի 18-ի մամուլ

18.05.2013 19:39

«Առավոտ»–ի խմբագիրը հարցնում է. – «Ժողովուրդը կապստամբի՞, թե՞ կարտագաղթի։ Այդ հարցը վերջերս շատ է հնչում։ Իհարկե, անչափ ցանկալի է, որ չանի ոչ մեկը, ոչ մյուսը, որովհետեւ երկուսն էլ կործանարար են։ Արտագաղթի տեմպի պահպանումը կբերի մեր պաշտպանունակության աստիճանական կորստի, որից ինչ–որ մի պահի կօգտվի հակառակորդը։ Իսկ ապստամբություն, սոցիալական «բունտ» անող ժողովուրդը չի ենթարկվում ոչ մեկին, ոչ ոքի չի լսում՝ ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը, ոչ էլ նույն իսկ Նախախորհրդարանին՝ գնում է, ջարդում–փշրում է, թալանում է խանութները, հարուստների տները։ Դա նշանակում է քաոս, եւ մեր հակառակորդը պարզապես հիմար պետք է լինի, եթե այդ քաոսից չօգտվի։ Բնականաբար, այդ երկու անցանկալի երեւույթների դեմն առնելու պարտականությունը նախեւառաջ իշխանությանն է։ Ինքնապահպանման պարզ բնազդը պետք է դրդեր նրան քայլեր անելու՝ սեփական ազդեցությունը փոքր–ինչ թուլացնելու եւ պետությունը փոքր–ինչ ուժեղացնելու ուղղությամբ»։

Tags: թերթեր , հայաստան , մամուլ , քաղաքական

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Մայիսի 17-ի մամուլ

17.05.2013 09:42

«ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Այն, ինչ անում է Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, այլ կերպ, քան ռազմավարական ավանտյուրա համարելը դժվար է: Ռուսաստանը Հայաստանի համար սահմանում է գազի մի այնպիսի գին, որը մեր երկրի տնտեսությունը կանգնեցնելու է լրջագույն խնդիրների առջեւ, որը կարող է պարզապես խթանել արտագաղթի նոր ալիք Հայաստանում, կամ էլ պետությանը ստիպելու է նորանոր արտաքին պարտքեր կուտակել սոցիալական հետեւանքները մեղմելու համար»:

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Մայիսի 16-ի մամուլ

16.05.2013 10:42

«168 ժամ»-ը գրում է. - «Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տեւական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որեւէ խոսք չասելով եւ ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` հակիրճ հայտարարությամբ»:

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Մայիսի 10-ի մամուլ

10.05.2013 09:44

«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Երեւանի ավագանու ընտրություններով ավարտվեց 2012-2013թթ. ընտրաշրջանը [...]: Անշուշտ, այս անգամ հետընտրական քաղաքական լուրջ ցնցումներ չեղան, բայց սա չի նշանակում, թե դրանք բացառվում են առաջիկա տարիների ընթացքում, որոնց հատկանշական է լինելու նաեւ բարդ ու անկանխատեսելի արտաքին քաղաքական կացությունը»։

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Մայիսի 4-ի մամուլ

04.05.2013 14:53

«Հայկական ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «Վաղը` մայիսի 5-ին, տեղի կունենա Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությունը: Բովանդակության իմաստով այս ընտրություններում քաղաքական ուժերը մի շատ կարեւոր մտահոգություն ունեն: Նրանք անհանգիստ են, որ երեւանցիները պասիվ կգտնվեն եւ չեն մասնակցի քվեարկությանը»:

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Ապրիլի 25-ի մամուլ

25.04.2013 12:59

«Հայոց աշխարհը» գրում է. – «Դատելով ամենից, ընդդիմադիր ճամբարում նոր պատերազմ է հասունանում։ «Ժառանգության» քարտուղար Ստյոպա Սաֆարյանը մեղադրում է Դաշնակցությանը, որ իր հետ կապ ունեցող «Նիկոլ Դուման» ընկերությունը Երեւանում տեղադրված նստարանները մատակարարում է շուկայականից անհարկի բարձր գնով, ստանալով գերշահույթ»։

Tags: թերթեր , մամուլ , մեկնաբանություն , տեսություն , քաղաքական

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Ապրիլի 24-ի մամուլ

24.04.2013 14:00

«Օրակարգ»-ի խմբագիրը գրում է. - «Շուտով կլրանա Ցեղասպանության 100-րդ տարելիցը: Սփյուռքյան շատ կառույցներ այսօր էլ ջանքեր են թափում ճանաչման եւ ժխտողականության դեմ պայքարի համար: Արդյո՞ք նույն կերպ պետք է շարունակել պայքարը նաեւ երկրորդ հարյուրամյակում»:

Tags: թերթեր

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Ապրիլի 23-ի մամուլ

23.04.2013 13:08

«Առավոտ» օրաթերթի խմբագրականում կարդում ենք. - «Եթե մարդիկ պարզապես խուլիգանական հակումներ ունեն, նրանց համար միեւնույն է՝ ՀԱԿ-ն է քարոզչություն անում, թե ՄԱԿ-ը՝ նրանք ուշադրություն էլ չեն դարձնի, թե ով է եկել իրենց «մայլեն» եւ ինչ թռուցիկ է բաժանում։ Բայց այս խուժանը, որը խառնվում է քաղաքական գործընթացներին, ինքնուրույն չէ, ուղղորդված է եւ ակնհայտորեն քաղաքական գործիք է հանդիսանում»։

Tags: թերթեր , մամուլ

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Ապրիլի 13-ի մամուլ

13.04.2013 15:32

«Ժամանակ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 12-ի հանրահավաքում բացահայտորեն մեղադրանքներ էր ներկայացնում ընդդիմադիր այլ ուժերի հասցեին, մասնավորապես` ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, նաեւ ակնարկներ արեց Անդրիաս Ղուկասյանի ու այլ գործիչների հասցեին, որոնք ապրիլի 9-ից հետո Րաֆֆի Հովհաննիսյանին, այսպես ասած, անվստահություն էին ներկայացրել: Հովհաննիսյանի այս մեղադրանքները հետաքրքրական էին ոչ միայն նրանով, որ նա հետընտրական շրջանում փաստացի առաջին անգամ անցավ ընդդիմադիր կամ այդպիսին ներկայացող այլ ուժերի քննադատության: Նաեւ հատկանշական է, որ նա այդ բանն անում է Մոսկվա այցելելուց հետո»:

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Ապրիլի 10-ի մամուլ

10.04.2013 09:58

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվա իր քայլերով կարծես հատուկ ուզում էր ցույց տալ, թե ինչպես չի կարելի զբաղվել քաղաքականությամբ՝ ընդդիմադիր լինես, թե իշխանության մեջ։ Եվ եթե իսկապես այդ էր ուզածը, ապա դա միակ բանն էր, որ իսկապես հաջողվեց»։

Tags: հայաստան , մամուլի տեսություն

Zones: Մամուլի տեսություն , Հայերեն արխիվ , Ռադիոռեպորտաժներ

Հեղինակներ Աղասի Ենոքյան

Գնալ էջ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հաջորդը