Նոր Նորքի զանգվածներ բարձրացող տասնյակ երթուղիների վարորդներ առավոտից գործադուլ են հայտարարել։ Այս պահին հարյուրի հասնող մեքենաներ կայանված են Մյասնիկյան պողոտայի երկայնքով։ Վարորդները դժգոհում են գազի թանկացումից՝ պնդելով, որ այս պայմաններում այլևս հնարավոր չէ շարունակել աշխատանքը։
Տասնյակ երթուղիների վարորդներ գործադուլ են հայտարարել