Սարգսյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են երկու երկրների միջև համագործակցությունը
Կեսօրին, Ղարիբաշվիլին հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանին։ Վրաստանի վարչապետն ու Հայաստանի նախագահը պայմանավորվել են արագացնել կամուրջի շինարարությունը հայ վրացական սահմանին՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում, երկու կառավարությունների ֆինանսավորմամբ: Այն ստացել է «Բարեկամության կամուրջ» անվանումը: