Եվրամիության հետ նոր համաձայնագրի եւ պայմանագրի հեռանկար
Պաշտոնական Բրյուսելը հուսով է՝ առաջիկա նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունենալիք գագաթնաժողովում արդեն նախաստորագրել Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրն ու ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, նշելով, որ Բրյուսելը լուրջ եւ տեսանելի առաջընթաց է ակնկալում այդ հանդիպումից: :