Թբիլիսի կգործուղվի վերականգնող ճարտարապետ
Հայաստանի Մշակույթի նախարարությունը Վրաստան կգործուղի վերականգնող ճարտարապետի: Այս որոշումը նախարարությունը կայացրել է՝ հաշվի առնելով Թբիլիսիի սբ. Նշան եկեղեցուն կից զանգակատան փլուզման փաստը: Նախարարության հաղորդմամբ՝ վերականգնող ճարտարապետը տեղում կծանոթանա հուշարձանի ներկայիս վիճակին, վրաց մասնագետների հետ կքննարկի ծագած խնդիրները եւ կներկայացնի մասնագիտական տեղեկատվություն: Հիշեցնենք, Թբիլիսիի սբ. Նշան եկեղեցին փլուզվել էր մայիսի 13-ի գիշերը լույս 14-ի առավոտյան:
Արխիվ
-
հունիս 12, 2026Արեգնազ Մանուկյանը՝ վկա Անդրանիկ Թևանյանի գործով
-
հունիս 11, 2026Փաշինյանը կաբինետում մեծ փոփոխություններ չի անի