Չորեքշաբթի, Հունիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 08:50
Բոլոր հոդվածները

«Ազատություն» TV

Ձեր JavaScript-ը անջատված է կամ ձեզ մոտ Adobe's Flash Player-ի հին տարբերակ է: Ներբեռնեք Flash player-ի վերջին տարբերակը
Ձեր JavaScript-ը անջատված է կամ ձեզ մոտ Adobe's Flash Player-ի հին տարբերակ է: Ներբեռնեք Flash player-ի վերջին տարբերակը
Վիդեո

Վիդեո Օրվա տեսաշար, 18 հունիսի, 2013

ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ ԱԺ խոսնակը «համակարգված թալան» չի տեսնում; Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կանցնի Ռուսաստանի ձեռքը; Գյուղացիները «թալան» են որակում ծիրանի մթերման գինը; Սեւանը «մեռնողից վերակենդանացողի կարգավիճակ է ստանում»; Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»; Ղարաբաղում նոր աշխատատեղեր են բացվում
Բոլոր տեսանյութերը


Տեսադարան

  • Վիդեո Գյուղացիները «թալան» են որակում ծիրանի մթերման գինը

    Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ այսօր փակել էին մայրուղին` բողոքելով ծիրանի մթերման գներից: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բողոքավորները պնդում էին, թե արտահանող այդ կազմակերպությունները ծիրանը գնում են կիլոգրամը 270 դրամով, ինչը «թալան է»:

    Վիդեո ԱԺ խոսնակը «համակարգված թալան» չի տեսնում

    ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր առաջարկեց Վերահսկիչ պալատի հայտնաբերած բոլոր չարաշահումները ուղարկել Գլխավոր դատախազություն: Աբրահամյանն անցած շաբաթ շատ կոշտ գնահատական էր տվել ՎՊ-ի վերհանած չարաշահումներին, այսօր, մինչդեռ, նա հայտարարեց, որ համամիտ չէ, թե երկրում «համակարգված թալան» է տեղի ունենում:
  • Վիդեո Ղարաբաղում նոր աշխատատեղեր են բացվում

    ԼՂ կառավարությունը որոշել է վերագործարկել խորհրդային տարիներին մեծ համբավ ունեցող նախկին «Ղարմետաքսկոմբինատը»: Պատերազմից հրաշքով փրկված շենքը, որտեղ ժամանակին աշխատում էին շուրջ երեք հազար հոգի, առաջիկայում կդառնա բրդի վերամշակման, կտորի արտադրման եւ գորգագործության ֆաբրիկա:

    Վիդեո Սեւանը «մեռնողից վերակենդանացողի կարգավիճակ է ստանում»

    Սեւանի ջրի մակարդակը վերջին հիսուն տարիների ամենաբարձր կետին է հասել. միայն անցած տասը տարիների ընթացքում լիճը բարձրացել է 3 մետրից ավելի` հասնելով 1900 մետր 57 սանտիմետրի: Սեւանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը երեքշաբթի հայտարարեց, որ առաջիկա տարիներին ջրի մակարդակը եւս երեք մետրով պիտի բարձրանա:
  • Վիդեո Լռության ակցիա Ստամբուլում

    Թուրքիայում շարունակվում են բողոքի հակակառավարական ակցիաները: Ստամբուլի Թաքսիմ հրապարակում բազմաթիվ ակտիվիստներ անցկացրել են լռության ակցիա: Մոտ ութ ժամ նրանք լուռ կանգնել են հրապարակում:

    Վիդեո Հայաստանի գազամատակարարումը 100 տոկոսով կանցնի Ռուսաստանի ձեռքը

    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը ծրագրում է ավելացնել իր բաժնեմասը «Հայռուսգազարդ» ընկերությունում` այն դարձնելով 100%-ոց ռուսական: Հունիսի 17-ին Մոսկվայում Հայաստանի եւ Ռուսաստանի համապատասխան պաշտոնյաների մակարդակով քննարկվել է այդ հարցը:
  • Վիդեո Փաշինյան. ԱԺ նախագահը փնտրում-փնտրում ու չի գտնում երկրի թալանչիներին

    Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության վերաբերյալ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով իշխող կուսակցության պատգամավորների ելույթներին:

    Վիդեո Ղարաբաղյան հակամարտությունը «լուծում ունի»

    Չկա հակամարտություն, որ լուծում չունենա, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառություն չէ: Այս մասին հունիսի 17-ի երեկոյան Բրյուսելում հայտարարել են Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեն:
  • Վիդեո ԲՀԿ-ական պատգամավորները՝ հանուն քվորումի

    Հունիսի 18-ին ԱԺ նիստն սկսելիս պատգամավորները գրանցվում են: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Աբրահամ Մանուկյանը եւ Հրանտ Դավթյանը գրանցվում են նաեւ իրենց բացակա հարեւանների փոխարեն՝ գրանցված պատգամավորների թիվը իրական թվից երկուսով ավելի է:

    Վիդեո Հրաժարական ներկայացրած գյուղապետի պաշտոնակատարը ահազանգում է սպառնալիքների մասին

    Պռոշյանի գյուղապետի հրաժարական ներկայացրած պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն սպառնում են, եւ այդ սպառնալիքների պատճառով է որոշել դադարեցնել այս պաշտոնում իր լիազորությունները:

Մշակույթ

Աուդիո ДДТ-ն ելույթ կունենա Երեւանում կամերային ծրագրով

Հունիսի 16-ին Երեւանում ելույթ կունենա ռուսական հայտնի ДДТ ռոք խումբը իր կամերային Сольник համերգային ծրագրով:

Այլ հոդվածներ

Ֆոտոռեպորտաժ

Ֆոտոսրահ Հարուստ երեւակայություն` աղքատիկ խաղահրապարակում

Երեւանի Արցախի փողոցի 4-րդ նրբանցքում ապրող այս երեխաների առօրյան աղքատիկ է, բայց երեւակայությունը` հարուստ: Նրանք զրկված են նորմալ խաղահրապարակից, ֆուտբոլ են խաղում ասֆալտի վրա: Հասմիկ Սմբատյանի ֆոտոռեպորտաժը:

Բոլոր ֆոտոռեպորտաժները

Այլ կայքեր


Էքսկլյուզիվ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի բացառիկ հարցազրույցները
Հրայր Թամրազյանի հարցազրույցը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ »»»

Հաջորդը եթերում

09:00 - 09:15 «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան ծրագիր
Մամուլի տեսություն

Աուդիո Հունիսի 18-ի մամուլ

Անդրադառնալով ռուսական «Գազպրոմ»-ի կողմից «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի հնարավոր ձեռքբերմանը` «Ժամանակ»-ի խմբագիրը գրում է. - «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի մասով բանակցության վերաբերյալ տեղեկությունները վկայում են, որ իրականում ոչ մի դրամաշնորհի մասին էլ խոսք չկա, եւ ռուսները եթե դրամաշնորհ էլ տան, ապա մեկ այլ տեղից այդ ամենը կփոխհատուցեն ինչ-որ բան պոկելով Հայաստանից: Նրանք, փաստորեն, պոկում են «ՀայՌուսգազարդ»-ի վերջին կտորը, որ պատկանում էր Հայաստանին»:

Արխիվ

Սասունյանի բլոգը

Հայաստանը պետք է խաղաղապահ ուժեր ուղարկի Լիբանան եւ ոչ թե Մալի

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը քննարկում է Հարավային Լիբանան երկու զորախումբ ուղարկելու հարցը: Այս շաբաթ նախարարության պաշտոնատարները մեկնելու են Հռոմ՝ Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության պատասխանատու իտալացի գործընկերների հետ հայկական զորախմբերի կառուցվածքի, տեղակայման վայրի, թվաքանակի եւ տեխնիկական ապահովման հարցերը քննարկելու համար:

Այլ հոդվածներ
Իրան -- Կանայք հերթ են կանգնել Թեհրանի մզկիթներից մեկում գտնվող ընտրատեղամասի մոտ, 14-ը հունիսի, 2013

Աուդիո «Մոլորակ» հանդես

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է սիրիական ընդդիմությանը զենք-զինամթերք մատակարարել: Փորձագետները կարծում են, որ այս հանգամանքը կհանգեցնի հակամարտության սրմանը: Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայիում մեկնարկող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Պուտին-Օբամա հանդիպման առանցքային թեման Սիրիայի հարցը կլինի: Իրանում նախագահական ընտրություններ են. նախագահի վեց թեկնածուների մեջ, ըստ վերլուծաբանների, Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի հետեւորդներ չկան:

Այլ թողարկումներ