Հինգշաբթի, Հունիս 20, 2013 Ժամանակը Երեւանում 08:33
Բոլոր հոդվածները

«Ազատություն» TV

Ձեր JavaScript-ը անջատված է կամ ձեզ մոտ Adobe's Flash Player-ի հին տարբերակ է: Ներբեռնեք Flash player-ի վերջին տարբերակը
Ձեր JavaScript-ը անջատված է կամ ձեզ մոտ Adobe's Flash Player-ի հին տարբերակ է: Ներբեռնեք Flash player-ի վերջին տարբերակը
Վիդեո

Վիդեո Օրվա տեսաշար, 19 հունիսի, 2013

ՕՐՎԱ ԹԵՄԱՆԵՐԸ՝ «Սեփական ժողովրդի նկատմամբ այլեւս զենք չի կիրառվի»; Ոստիկանապետը «օֆշորային» սկանդալի, Գորիսի դեպքերի մասին; Փաշինյանը «օֆշորային» հետք է տեսնում Դիլիջանի դպրոցի հարցում; Նախարարը հաստատում է, որ «Գազպրոպմ»-ի հետ բանակցություններ են վարում բաժնետոմսերը զիջելու շուրջ; Ազատամարտիկները դժգոհ են ԱԺ-ում քննարկվող օրինագծից; Վրացի ֆուտբոլասերները հարձակվել են «Շիրակի» եկրպագուների վրա; Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել; Սարյանի թանգարանը չի տուժել հրդեհից
Բոլոր տեսանյութերը


Տեսադարան

  • Վիդեո Նախարարը հաստատում է, որ «Գազպրոպմ»-ի հետ բանակցություններ են վարում բաժնետոմսերը զիջելու շուրջ

    Հայաստանի կառավարությունը մինչեւ ամսվա վերջ կավարտի բանակցությունները ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերության հետ, որի ընթացքում, ինչպես երեկ հայտնի դարձավ, չնայած գազի գնի նոր բարձրացմանը, քննարկվում է նաեւ «ՀայՌուսգազարդում» Հայաստանի Հանրապետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» զիջելու հնարավորությունը:

    Վիդեո Փաշինյանը «օֆշորային» հետք է տեսնում Դիլիջանի դպրոցի հարցում

    ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, թե Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային եւ մաքսային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագիծը ուղղակի կապ ունի վերջերս ծագած օֆշորային սկանդալի հետ։
  • Վիդեո Սամարայում զինամթերքի պահեստ է պայթել

    Ռուսաստանում` Սամարայի շրջանում գտնվող ռազմակայանի զինամթերքի պահեստում արկեր են պայթել, ինչի հետեւանքով հրդեհ է բռնկվել։ Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, ավելի քան 6 հազար մարդ տարհանվել է:

    Վիդեո Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

    Երկուշաբթի Եվրոպական խորհրդարանում ցուցադրվեց հայտնի շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը: Ցուցադրությունը կազմակերպվել էր Հայ դատի Բրյուսելի գրասենյակի եւ Եվրախորհրդարանի 2 պատգամավորների աջակցությամբ։
  • Վիդեո Ազատամարտիկները դժգոհ են ԱԺ-ում քննարկվող օրինագծից

    Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին ԱԺ-ում քննարկվող օրենքի նախագիծը չի գոհացնում Ղարաբաղյան պատերազմի վետերաններին: Նրանք ասում են, որ այն չի անդրադառնում իրենց հնչեցրած պահանջներին չի անդրադառնում:

    Վիդեո Վրացի ֆուտբոլասերները հարձակվել են «Շիրակի» եկրպագուների վրա

    Երկուշաբթի օրը Թբիլիսիի Բորիս Պայչադզեի անվան մարզադաշտում կայացած Թբիլիսիի «Դինամոյի» եւ Գյումրու «Շիրակի» ընկերական խաղից հետո ֆուտբոլիստները նորմալ բաժանվել են, մինչդեռ պատկերը լրիվ այլ է եղել երկրպագուների դեպքում: Խաղի ավարտից հետո վրացի երկրպագուները հարձակվել են «Շիրակի» երկրպագուների վրա, մարզադաշտի անվտանգության աշխատակիցները եւ ոստիկանությունը փորձել են փակել նրանց ճանապարհը, ինչից հետո վրացի երկրպագուները շշեր են նետել հայերի ուղղությամբ:
  • Վիդեո «Սեփական ժողովրդի նկատմամբ այլեւս զենք չի կիրառվի»

    Հունիսի 19-ին Արզնիում տեղի ունեցած ոստիկանության զորավարժություններից հետո ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել է, որ ոստիկանությունը պատրաստվում է ցուցարարների նկատմամբ կիրառել տարբեր միջոցներ, բայց ոչ երբեք զենք:

    Վիդեո Ոստիկանները սովորում են ցրել ցուցարարներին

    Հունիսի 19-ին Արզնիում տեղի ունեցան ոստիկանական ուժերի զորավարժություններ, որի ժամանակ ոստիկանները վարժվում էին՝ ինչպես ցրել ցուցարարներին ջրցան մեքենաների եւ այլ տեխնիկայի օգնությամբ:
  • Վիդեո Ոստիկանապետը «օֆշորային» սկանդալի, Գորիսի դեպքերի մասին

    ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 19-ին Արզնիում ոստիկանական ուժերի զորավարժանքից հետո լրագրողների հետ ունեցած զրույցում անդրադարձել է «օֆշորային» սկանդալին, ինչպես նաեւ Գորիսի դեպքերին:

    Վիդեո Սարյանի թանգարանը չի տուժել հրդեհից

    Հունիսի լույս 19-ի գիշերը Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեղի ունեցած փոքր հրդեհը մեծ վնաս չի պատճառել: Հրդեհն ընդգրկել է ընդամենը երեք քառակուսի մետր տարածք եւ արագ մարվել է:

Մշակույթ

Եվրոպական խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է ցուցադրվել

Երկուշաբթի Եվրոպական խորհրդարանում ցուցադրվեց հայտնի շվեդահայ ռեժիսոր Սյուզան Խարդալյանի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Մեծ մորս դաջվածքները» ֆիլմը:

Այլ հոդվածներ

Ֆոտոռեպորտաժ


Այլ կայքեր


Էքսկլյուզիվ

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանի բացառիկ հարցազրույցները
Հրայր Թամրազյանի հարցազրույցը վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ »»»

Հաջորդը եթերում

09:00 - 09:15 «Ազատություն» ռադիոկայանի առավոտյան ծրագիր
Մամուլի տեսություն

Աուդիո Հունիսի 19-ի մամուլ

«Օրակարգ»-ը գրում է. - «Իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերի ղեկավարների միջեւ հակամարտությունը նոր ընթացք է ստանում: Առճակատումը սկսել էր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության մեջ ներկայացված չարաշահումների հեղինակներին անվանել էր «թալանչիներ» եւ «բյուջեն լափողներ» եւ ասել, որ այդ գործերը պետք է ուղարկվեն դատախազություն: Երկու թեւերի միջեւ իրական հակամարտության բացակայության դեպքում պետք է որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կուլ տար վիրավորանքը եւ շարունակեր նույն տեմպով: Սակայն, ըստ երեւույթին, կառավարության ղեկավարն ընդունել է Հովիկ Աբրահամյանի նետած ձեռնոցը եւ անցել է հակահարձակման»:

Արխիվ

Սասունյանի բլոգը

Չնայած ներքին խառնաշփոթին՝ Թուրքիան շարունակում է Ցեղասպանության ժխտման քարոզչությունը

Միգուցե ոմանք ակնկալում էին, որ վերջերս Թուրքիայում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերն ու անկարգությունները կգրավեն նրա ղեկավարների ուշադրությունը ներքին խնդիրների վրա՝ շեղելով նրանց կարեւոր զարգացումներից, ինչպիսիք են, օրինակ, Հայոց ցեղասպանության հարցերը: Ցավոք, այդպես չեղավ:

Այլ հոդվածներ
Իրան -- Կանայք հերթ են կանգնել Թեհրանի մզկիթներից մեկում գտնվող ընտրատեղամասի մոտ, 14-ը հունիսի, 2013

Աուդիո «Մոլորակ» հանդես

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թույլատրել է սիրիական ընդդիմությանը զենք-զինամթերք մատակարարել: Փորձագետները կարծում են, որ այս հանգամանքը կհանգեցնի հակամարտության սրմանը: Հունիսի 17-ին Հյուսիսային Իռլանդիայիում մեկնարկող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կայանալիք Պուտին-Օբամա հանդիպման առանցքային թեման Սիրիայի հարցը կլինի: Իրանում նախագահական ընտրություններ են. նախագահի վեց թեկնածուների մեջ, ըստ վերլուծաբանների, Մահմուդ Ահմադինեժադի քաղաքական կուրսի հետեւորդներ չկան:

Այլ թողարկումներ