Շաբաթ, նոյեմբերի 01, 2014 Ժամանակը Երեւանում 09:06

Միջազգային

Օբաման դեռ ռազմավարություն չունի արտաքին քաղաքական ճգնաժամերի հարցում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել է, որ դեռևս չունի ռազմավարություն «Իսլամական պետությանը» պարտության մատնելու վերաբերյալ և ուղարկելու է պետքարտուղար Ջոն Քերիին տարածաշրջան՝ դաշինք ստեղծելու

U.S. - President Barack Obama holds a press conference in the Brady Press Briefing Room at the White House in Washington, DC, August 28, 2014
U.S. - President Barack Obama holds a press conference in the Brady Press Briefing Room at the White House in Washington, DC, August 28, 2014

Չորս օր շարունակ ԱՄՆ պաշտոնյաները խոսում են օդային հարվածների ընդլայնման մասին, որը արդեն իսկ տեսնում ենք Iրաքում և Սիրիայում: Սակայն կարծես թե նման գործողությունները կհետաձգվեն՝ կապված հինգշաբթի օրը Օբամայի` լրագրողներին հայտնած այն տեղեկության հետ, որ նա դեռևս ռազմավարության մշակման փուլում է, թե ինչպես վարվել «Իսլամական պետության» զինյալների հետ:

«ԻՍԻՊ-ի նման չարորակ ուռուցքի արմատախիլ անելը չի լինելու արագ կամ դյուրին, սակայն ես համոզված եմ, որ մենք կարող ենք և պե՛տք է սերտ աշխատանք ծավալենք մեր գործընկերների հետ», - ասել է ԱՄՆ նախագահը:

Օբաման տարածաշրջան է ուղարկում Քերիին՝ զինյալների դեմ դաշինք ստեղծելու: Նա նաև կշռադատում է իր արձագանքի ձևաչափը մեկ այլ ճգնաժամի շուրջ՝ Ուկրաինան, որի կառավարությունը մեղադրել է Ռուսաստանին իր տարածք հարյուրավոր զինվորականներ ուղարկելու մեջ:

ՆԱՏՕ-ի արբանայակային նկարները ցուցադրում են ռուսական հրետանու դիրքավորումը Ուկրաինայի տարածքում:

Օբաման Ռուսաստանին պատասխանատու անվանեց բռնությունների ծավալման համար, սակայն սահմանափակվեց նախանշելով միայն, որ շուտով նոր պատժամիջոցներ են կիրառելու Մոսկվայի դեմ:

«Մեր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ խորհրդակցություններում, իմ ակնկալիքն է, որ հավելյալ քայլեր կձեռնարկենք, առաջին հերթին, որովհետև մենք դեռևս չենք տեսել որևէ գործողություն Ռուսաստանի կողմից, որը իրապես կարող էր նպաստել այս հարցի լուծմանը դիվանագիտական ուղով», - ասել է նախագահը:

Նախագահը նշեց նաև, որ խորհրդակցություններ պետք է լինեն Կոնգրեսի հետ Սիրիայի վերաբերյալ, նախքան ռազմական գործողությունների ծավալումը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը