Մատչելիության հղումներ

Ռուստամյան․ ՀՀԿ - ՀՅԴ փաստաթուղթը կստորագրվի այսօր


ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան

Հայաստանի նախագահ, իշխող ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը և Հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը այսօր Նախագահի նստավայրում համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն: Այս մասին այսօր հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Շատ մեծ փաթեթ է հարցերի, որոնք ուղղված են ապագային, ներքին և արտաքին բոլոր ոլորտներին: Այս համագործակցությունը փակ դաշտ չի տեսնելու», - նշեց Ռուստամյանը, մանրամասնելով, որ ստորագրվելու է 4-5 էջանոց փաստաթուղթ, որը ձեռք է բերվել փոխզիջումներով:

ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մինչդեռ, տեղյակ չէր, որ այսօր նման փաստաթուղթ է ստորագրվելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG