Մատչելիության հղումներ

Խոշոր հրդեհ Երևանի բուսաբանական այգում


Այսօր կեսօրին մոտ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի բուսաբանական այգում։

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդում են, որ հրդեհի մասին ահազանգ ստանալով՝ դեպքի վայր է են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ, ԱԻ արձագանքման խմբերը, երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար, հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ 1 կանչ»: Այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ կանչ», և դեպքի վայր է մեկնել ևս երեք մարտական հաշվարկ:

Այս պահի դրությամբ հրդեհը հանգցվել է, այրվել է մինչև 15 հա տարածք։

Երևանի բուսաբանական այգին հիմնադրվել է 1935 թվականին։ Այգու տարածքը կազմում է մոտ 80 հա, այստեղ շուրջ 1100 բուսատեսակ կա, այդ թվում 70 տեսակի հազվագյուտ և անհետացող բույսեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG