Մատչելիության հղումներ

Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ


Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ, արխիվ
Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ, արխիվ

Ծննդյան օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է ստանում օտարերկրյա պետությունների ղեկավարներից, միջազգային կազմակերպությունների, պետական և հասարակական հատվածի ներկայացուցիչներից, անհատներից:

Նախագահ Սերժ Սարգսյանին ի թիվս այլ երկրների ղեկավարների՝ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բարձր գնահատելով Սարգսյանի անձնական ներդրումը Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, Սարգսյանը և Պուտինը նաև հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են պետությունների միջև հարաբերությունների խորացմանն ու բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG