Մատչելիության հղումներ

Էրդողանը ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը


Այսօր Անկարայում` Ազգային Մեծ Ժողովի լիագումար նիստերի դահլիճում Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստանձնեց Թուրքիայի նախագահի պաշտոնը:

Երդման տեքստն ընթերցելուց անմիջապես հետո Թուրքիայի խորհրդարանի դահլիճում լսվեցին երկրի օրհներգի հնչյունները, իսկ երկրի տարբեր հատվածներում գտնվող զորամասերում ի պատիվ պետության նոր ղեկավարի թվով 101 հրետանային համազարկ հնչեց:

Ոչ պակաս հնչեղ քաղաքական համազարկով այսօր հանդես եկավ թուրքական ընդդիմությունը․ երկրի խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժի` «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորները նոր նախագահի պաշտոնամուտի արարողության մեկնարկից հաշված րոպեներ առաջ ցուցադրաբար լքեցին նիստերի դահլիճը` Էրդողանին մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ:

Այս մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG