Մատչելիության հղումներ

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել Վարդան Պետրոսյանը


Վարդան Պետրոսյանը ներկայացման ժամանակ, արխիվ
Վարդան Պետրոսյանը ներկայացման ժամանակ, արխիվ
Երեկ երեկոյան Կոտայքի մարզում ավտովթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դերասանի վիճակը գնահատվել է ծանր։

Վթարի հետևանքով տուժել է 7 մարդ, որոնցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Վարդան Պետրոսյանը գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրա ընկերների հաղորդմամբ՝ դերասանին արդեն վիրահատել են, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG