Մատչելիության հղումներ

Ալասանիան` Վրաստանի նախագահի հնարավոր թեկնածու


Իրակլի Ալասանիա, արխիվ
Իրակլի Ալասանիա, արխիվ
Վրաստանի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան չի բացառում «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից իր առաջադրումը երկրի նախագահի պաշտոնում։

«Ոչինչ բացառել չի կարելի։ Ես վստահ եմ, որ մենք կունենանք լավ թեկնածու, որը հաղթանակի մեծ հավակնություններ կունենա։ Ով կլինի նախագահի թեկնածու` կոալիցիան կորոշի առաջիկա ամիսներին», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Ալասանիան։

Նախագահական ընտրությունները Վրաստանում անցկացվելու են այս տարվա հոկտեմբերին։ Այդ ընտրություններում գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի կարող առաջադրվել, քանի որ Վրաստանի սահմանադրությունը նախագահին հնարավորություն չի տալիս պաշտոնավարել անընդմեջ երկու հնգամյա ժամկետից ավելի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG