Մատչելիության հղումներ

ՍԴ. Ֆինհաշտարարի որոշումները կարող են բողոքարկվել


Հայաստանի Սահմանադրական դատարանը երեքշաբթի օրը համաձայնել է մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի իրավական դիրքորոշումներին ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները բողոքարկելու հնարավորության վերաբերյալ։

Օմբուդսմենի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանի դիմումը` Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների բողոքարկման հնարավորության սահմանափակումը համապատասխանում է Սահմանադրությանը միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունները պայմանագիր են կնքել հաշտարարի հետ՝ վերջինիս որոշումները չբողոքարկելու վերաբերյալ, իսկ մնացած բոլոր դեպքում հակասում է Սահմանադրությանը:

Նշված գործով Սահմանադրական դատարանը հստակ սահմանել է, որ թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքը առհասարակ սահմանափակման ենթակա չէ, ասված է օմբուդսմենի աշխատակազմի այսօր տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG