Կիրակի, Մայիս 19, 2013 Ժամանակը Երեւանում 14:05

Լուրեր

Պլատինին դրվատել է «Եվրո-2012»-ի կազմակերպիչներին

x
Տեքստի չափը - +
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դրվատել է Եվրոպայի ֆուտբոլի 2012 թվականի առաջնության կազմակերպիչներին` Լեհաստանին եւ Ուկրաինային:

Այսօր Կիեւում` Իսպանիայի ու Իտալիայի հավաքականների եզրափակիչ հանդիպումից առաջ, Պլատինին հայտարարել է, թե նախկին սովետական բլոկի երկրներում առաջին անգամ անցկացված առաջնությունը «կարեւոր հետք» կթողնի Լեհաստանում եւ Ուկրաինայում:

Հակառակ մտավախությունների` առաջնության երեք շաբաթների ընթացքում ազգային հողի վրա լուրջ միջադեպեր չեղան` բացառությամբ հունիսի 12-ին Վարշավայում ռուս եւ լեհ երկրպագուների միջեւ բախումների: