Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտման հետեւանքով վնասվել է Դովեղի մանկապարտեզը


Այսօր հայ - ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրազենային զենքերից գնդակոծվել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի պաշտպանական դիրքերը, կրակոցներ են արձակվել գյուղի ուղղությամբ: Վնասվել է գյուղի մանկապարտեզը եւ մանկապարտեզի մոտ կայանած «Գազ 53» մակնիշի ավտոմեքենան: Անվտանգության նկատառումներից ելնելով` մանկապարտեզի սաները եւ անձնակազմը տարհանվել են:

«Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում հակառակորդը լռել է։ Հայկական կողմից տուժածներ եւ վիրավորներ չկան», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG