Կիրակի, փետրվարի 07, 2016 Ժամանակը Երեւանում 12:12

    Միջազգային

    Քլինթոնի և Օբամայի հարաբերությունները կարող են ազդել առաջիկա ընտրությունների վրա

    Միացյալ Նահանգների նախագահի և նախկին պետքարտուղարի հարաբերություններում նոր զարգացումները կարող են ազդել 2016-ի ընտրությունների արդյունքների վրա:

    Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը երկարատև հարաբերություններ են ունեցել: Դրանք նոր վայրիվերումներ ապրեցին, երբ վերջերս Քլինթոնը քննադատեց նախագահին արտաքին  քաղաքականության համար:

    Մինչ ընկերներ և դաշնակիցներ դառնալը նրանք հակառակորդներ էին: Սակայն թեև Բարաք Օբաման հաղթեց 2008-ի ներկուսակցական ընտրություններում, նա շատերին զարմացրեց՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո նշանակելով Քլինթոնին պետքարտուղարի պաշտոնին:

    «Մենք նվիրված ենք մեր երկրի արժեքներին, շահերին ու անվտանգությանը, ունենք անհամաձայնություններ, սակայն ես հպարտ եմ, որ ծառայել իր հետ և իր համար», - ասել է Քլինթոնը:

    Սպիտակ տան փոխխոսնակ Էրիկ Շուլցը ասել է, որ Օբաման և Քլինթոնը միահամուռ են երկրին վերաբերող խնդիրների շուրջ, անգամ եթե ունենում են որոշակի տարաձայնություններ, և նախագահը բարձր է գնահատում նրա խորհուրդները:

    Եթե Քլինթոնը փորձի նախագահ ընտրվել, ակնկալվում է նախագահի հետ նրա տարաձայնությունների խորացում, ասում է վերլուծաբան Թոմաս Մանը:

    «Քլինթոնը ավելի հարձակողական է իր հայացքներում: Կարծում եմ, որ նա բավականին անկեղծ է իր արտաքին քաղաքական տեսլականում: Դա չեմ համարում փայլուն մարտավարություն իր ընտրվելու համար», - նշում է Մանը:

    Հանարապետականները պատրաստվում են Քլինթոնի ընտրարշավին, սակայն բավականին մշուշոտ է, թե ընտրություններում ով նրանց շարքերից երևան կգա, ասում է մասնագետ Ջոն Ֆորթիերը Երկկուսակցական քաղաքական կենտրոնից: «Կարծում եմ, հանրապետականների համար գլխավոր մարտահրավերն է գտնել Քլինթոնին համարժեք և հայտնի թեկնածու», - նշել է նա:

    Բրուքինգս հաստատությունից Թոմաս Մանը ասում է, որ նոյեմբերին կայանալիք Ներկայացիչների պալատի համար ընտրություններում հանրապետականները ակնհայտ առավելություն ունեն, հատկապես որ նախագահը Ֆերգյուսոնի և Իրաքի դեպքերի հետ կապված այդքան էլ ժողովրդականություն չի վայելում:

     

     

     

     

     

     

    Ֆորումը փակված է:
    Մեկնաբանություններ
         
    Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

    Ամենակարդացվողը