Շաբաթ, Փետրվար 04, 2012 Ժամանակը Երեւանում 18:15

Բլոգ

Ի՞նչու ԱՄՆ-ի Սենատ ներկայացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձեւը

x
Տեքստի չափը - +
Հոկտեմբերի 21-ին Միացյալ Նահանգների Սենատում երկու հայամետ օրենսդիրներ ներկայացրեցին Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նոր նախագիծ։ Ավելի վաղ նմանօրինակ բանաձեւ էր ներկայացվել նաեւ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում։

Որպեսզի ներկայացված բանաձեւերից որեւէ մեկը օրենք դառնա, այն պետք է անցնի բավականին երկար եւ բարդ գործընթաց, ընդունվի Կոնգրեսի երկու պալատներում՝ ե՛ւ Սենատում, ե՛ւ Ներկայացուցիչների պալատում, որից հետո ԱՄՆ-ի նախագահը պետք է վավերացնի այն իր ստորագրությամբ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի ներկա վարչախումբը, մասնավորապես, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մեծ ջանքեր են գործադրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրմանն հասնելու համար, վերոհիշյալ բանաձեւերը հազիվ թե հասնեն նախագահ Օբամայի սեղանին՝ ստորագրելու համար։ Մյուս կողմից էլ, սակայն, ԱՄՆ-ն կարող է բանաձեւերն օգտագործել որպես Թուրքիայի վրա ճնշման նոր միջոց։

Հատկանշական է այն փաստը, որ բանաձեւը Սենատ ներկայացվեց հենց այն օրը, երբ Թուրքիայի խորհրդարանում սկսվեցին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ քննարկումները։

Այսպիսի պայմաններում հարց է առաջանում. ինչո՞ւ Սենատում այս բանաձեւը ներկայացվեց հենց հիմա, եւ ի՞նչպիսի ազդեցություն կունենա բանաձեւի ներկայացումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վրա՝ կնպաստի՞, թե՞ կխոչընդոտի...
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Vuir Arcruni , : Yerevan
06.11.2009 15:04
+0 / -0
karcum em menq inqners der chenq chanachel cexaspanutyun@,ev daser chenq qaxel nranic (hakarak depqum havatacac exeq vor cheinq unena nman vorakneri erkir),ev nman paragayum qnnarkel te ays kam ayn erkir@ inchu chi chanacum cexaspanutyun@... Menq inqners enq nranc hnaravorutyun @ndzerel ogtagorcel mer amenamec voxbergutyun@ irenc qaxaqakan shaheri hamar.karevor@ vor menq haskananq te inc texi unecav 15 tvakanin,inchu ev inch petq e anenq vor ayn chkrknvi.

Gagik , : Kirakosyan
02.11.2009 14:27
+0 / -0
Nerkayums Hayastani Hanrapetutyunum menq inqners mez kotorum enq. Heriq e khosenq Genotsidits. Menq hima petq e mtatzenq, vonts anenq, vor ays mnatsatzin pahenq. Ete ayspes sharunakvi kotoratz-@, apa menq kkangnenq pasti araj ev kkortsnenq mer ankakhutyun@.

Levon Baronian , : USA
29.10.2009 00:08
+0 / -0
Sxal teghekatvutyun e trvum ays hodvadzum. Ays banadzevi "vaveratsman" hamar naxagahi storagrutyan kariq@ chka vorovhetev nman banadzever chen hamarvum orenkner ayl hamarvum en petutyan pashtonakan dirkoroshumner. Ays banadzevi antsman himnakan npatakn Amerikayi pet-bazhni vra jnshum iragortzeln e. Batsi dranic, kan teghakan urish khndirner, inchpes California-um antkatsvatz orenk@ vor@ Californiacinerin hnaravorutyun e talis pahanjel Metz Yeghernum zohvatz irenc naxahayreri kyanki apahovagrutyan (life insurance) gumarner@. Ays gumarner@ minchev aysor chen vcharvatz ayn @nkerutyunneri koghmic voronk jarti naxoryayin Osmanyan kaysrutyan hay bnakichnerin tzaxel en kyanki apahovagrutyun.

Voch te miayn Turkeri vra jnshum dnelu michots e ays banadzev@, ayl Amerikayi pet-bazhni vra
Ի պատասխան

Արթուր Պապյան
29.10.2009 10:55
+0 / -0
Հարգելի Levon Baronian, մեզ մոտ հենց այդպես էլ գրված է` «որպեսզի բանաձեւերից որեւէ մեկը օրենք դառնա»:

Բանաձեւերը (resolution) լինում են non-binding resolution՝ չպարտավորեցնող բանաձեւ եւ resolution (law)՝ օրենք. Non-binding resolution-ները ընդամենը ներկայացնում են դիրքորոշում։ Որպեսզի դրանք որեւէ շոշափելի արդյունք տան, կամ, ասենք, կալիֆորնիացիներին հնարավորություն տան պահանջել ապահովագրական վճարները, այդ բանաձեւերը, որոնք առայժմ ընդամենը draft են՝ այսինքն ձեւավորման փուլում են, պետք է դառնան օրենք, կամ դրանց ընդունմանը պետք է հետեւեն այլ բանաձեւեր, որոնք, դառնալով օրենք, կամրագրեն Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ-ի կողմից։

Այդուհանդերձ, այս բլոգի (ոչ թե հոդվածի) նպատակը ոչ թե ամերիկյան օրենսդիր համակարգի նրբություններին ծանոթացնելն է, այլ քննարկելը՝ ինչո՞ւ Սենատում այս բանաձեւը ներկայացվեց հենց հիմա, եւ ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանաձեւի ներկայացումը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի վրա՝ կնպաստի՞, թե՞ կխոչընդոտի...

Hayk , : USA
25.10.2009 01:35
+0 / -0
Hayoc Egherni paste petq e janachvi ankax amen inchic ev chpetq e darna qaghaqakan zenq ays kam ayn erkri dzerqin.Cavoq srti menq dra akanatesn enq aysor!!!
Nman banadzever bazmics nerkayacvel en,sakayn chen stacel AMN-i naxagahi storagrutyune,aranc vori ayd banadzeve voch mi iravabanakan uzh chi nerkayacnum.Im karciqov,sa hertakan stor qaghaqakan xagh e`jnshum gorcadrelu turqiayi vra.Hayoc azge arden hognel e ays qaghaqakan xagheric ev es`vorpes Hayoc Azgi mi masnik,pahanjum em Hayoc egherni janachum mijazgayin makardakov...

Nshan , : www.abasyan.wordpress.com
24.10.2009 22:08
+0 / -0
Mer voxbergutyunn irenc qaxaqakan mets u zzveli xaxerum stic gortsiq en dardznum es el vorerord angam... Ov hayoc arqa, ur e qo arjanapatvutyuny?