Չորեքշաբթի, Մայիս 22, 2013 Ժամանակը Երեւանում 14:45

Տնտեսություն

ԼՂ-ում պայքարում են հացի անհիմն թանկացումների դեմ

x
Տեքստի չափը - +
Լեռնային Ղարաբաղի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի երեքշաբթի օրվա որոշմամբ՝ Ստեփանակերտի երեք խոշոր հացարտադրողները պարտավոր են վեց ամիս պարբերականությամբ հանձնաժողովին տեղեկատվություն ներկայացնել տվյալ ապրանքային շուկայում իրենց կողմից իրացված ապրանքների ծավալի եւ գների շարժի վերաբերյալ, իսկ գնաճի դեպքում՝ համապատասխան հիմնավորում:

Այդ երեք ընկերությունները Հանձնաժողովի կողմից ճանաչվել են որպես տվյալ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնողներ: 

Այս տարվա փետրվարին ԼՂ-ում բարձրացան ալյուրի եւ հացի գները: Կատարված ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովը պարզել էր, որ այդ թանկացումները հիմնավորված չեն: Հարցին այդ օրերին անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը, ով հանդիպել էր հացարտադրողների հետ եւ հայտարարել, թե պետք է մշակել անհիմն գնաճը զսպող մեխանիզմներ:

Այսօր ԼՂ-ի Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը հայտարարեց, որ «հացի շուկայի բոլոր մասնակիցների կողմից կիրառվող գնային քաղաքականության նկատամբ լինելու է մշտական հսկողություն՝ գների մակարդակի վրա ազդող տարբեր գործոնների ազդեցության առումով դրանց համահունչ առաձգականությունը ապահովելու նպատակով»:

Հաց արտադրող «Էրմի» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Անթանոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե նոր պարտականություններն առանձնակի դժվարություն չեն ներկայացնում:

«Պատրաստ ենք ամեն վեց ամիսը մեկ ներկայացնել պահանջվող հաշվետվությունները», - ասաց Անթանոսյանը:
Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Մինչև երբ? , : Մարտունի
11.04.2011 23:53
+0 / -0
Հացի գինը կարգավորել: Պարոն Հարությունյան, խնդրում ենք այս հարցը շուտափույթ կերպով լուծել: Հասարակության կողմից այն խիստ դժգոհություն է առաջացրել: Մենք այսպես ենք հասկանում. կա գյուղատնտեսական ճգնաժամ, բայց չէ որ ցորենը պահպանվում էպահեստարաններում: Հացի գինը մի քանի տարի առաջ 90 էր, հետո դարձավ 100, հետո` 120: Մեզ թվում է, որ մի քանի բիզնեսմեն, նման կերպով խաբելով, իրենց գրպաններն են լցնում:
Իսկ հիմա հարցս ուզում եմ ուղղել հայաստանաբնակներին. ի?նչ գին ունի ձեզ մոտ սովորական մատնաքաշը:

SARGIS , : ROSSIA
10.04.2011 21:24
+0 / -0
MEKNABANUTYANS 5% hAYTVELE ETERUM--MNACAC 95 %-@ XAXTELER KANONNER@ MIGUCE AZATUTYUN RADIOKAYANI--NEROX KLINEN XARABAXI JOXOVURD@ VOR GRELEM ET MASIN VOR MONOPOLYAN hAXTELE ARTARUTYAN@-VOR KARABAX@ KONTROLI TAK PAhUMEN MI QANI MARD--DE hAMOZVACEM ESEL KMAQREQ XAXTELEM KANONNER@ ET MI QANI MARDKANC!!!!
Ի պատասխան

Վարող
10.04.2011 22:01
+0 / -0
Ոչ, այստեղ կանոնները չեք խախտել, իսկ նախորդում` այո, խախտել էիք: Զգուշացնում ենք, որ այսուհետ մեր ֆորումի կանոնների խախտումներով մեկնաբանությունները կայքում տեղ չեն գտնելու առհասարակ:

SARGIS , : ROSSIA
06.04.2011 11:12
+0 / -0
ARCAXUM MONOPOLYAN KARAVARVUME MI QANISI KOXMIC--IRANC PETQE IRANC ASHXATAC GUMARNER@ [...]--KTANKANA INCHQAN UZENAN VOCHMEK@ CHI KAROX ARQELEL QANI VOR BACI IRENCIC VOCHMEK IRAVUNQ CHUNI ALYUR NERKRELU [...]

Ամենակարդացվողը