Հինգշաբթի, հոկտեմբերի 23, 2014 Ժամանակը Երեւանում 13:22

Մշակույթ

Կոմիտասագետը վերծանել է Կոմիտասի խազագրությունները

Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդես, արխիվ
Կոմիտասի 140-ամյակին նվիրված ցուցահանդես, արխիվ
«Նարեկացի» արվեստի միությունը եւ կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը շուտով կթողարկեն Կոմիտասի` 12 շարականների մշակումներից բաղկացած ձայնասկավառակ:

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, մոտ քսան տարի ուսումնասիրելով Կոմիտասի ձեռագրերը, գտել է խազերի վերծանության բանալին: Շնորհիվ այս վերծանությունների շատ երգեր են մշակվել, եւ բոլորովին վերջերս էլ Կոմիտասի 12 շարականների մշակումները արդեն Սաղմոսավանքում կատարել է Հայաստանի պետական կամերային երգչախմբի արական կազմը`Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ: Այդ ձայնագրությունները ձայնասկավառակի, հայերեն եւ անգլերեն փոքրիկ գրքույկի միջոցով շուտով կներկայացվեն հանրությանը:

Դեռ 1000 տարի առաջ հայերը խազերով նոտագրում էին հայկական հոգեւոր եւ ժողովրդական երգն ու երաժշտությունը, սակայն դրանց գործածության բանալին կորավ 1600-ականների վերջերին: Շահնազարյանի խոսքով` 400 տարի հայ հոգեւոր երաժշտությունը ժողովրդական երաժշտության նման միայն բանավոր է փոխանցվել սերնդե սերունդ: Կոմիտասը, 20 տարի զբաղվելով 100-ից ավել խազերի վերծանությամբ, ի վերջո գտել է դրանց բանալին:

«Նա 1900 թվականին գրեց, որ գտել է խազերի բանալին եւ պարզ դարձվածքները: 75 տարի` Խորհրդային Միության օրոք եւ նույնիսկ հետո էլ մինչեւ 2000 թվականը, համարում էին, որ կորած էին Կոմիտասի այդ աշխատությունները: Բայց կորած չէր, դրանք գտնվում էին Դիվանում [արխիվում]», - ասաց Արթուր Շահնազարյանը:

«Նարեկացի» արվեստի միության ղեկավար Նարեկ Հարությունյանի խոսքով` իրենք մեծ ջանքեր է գործադրում հանրությանը Կոմիտասի ժառանգությունը ներկայացնելու համար:

«Եթե Կոմիտասը մեր երաժշտական փրկիչն է, ինչո՞ւ, օրինակ, չունենք Կոմիտասի տուն-թանգարան: Ինչքանո՞վ են իր երգերը հնչում հայ տներում, ինչքանո՞վ ենք գուրգուրանքով, հարգանքով մոտենում այդ ամենին ու ինչպե՞ս ենք մատուցում», - հարցնում էր Նարեկ Հարությունյանը:

Շահնազարյանի խոսքով` ներկայիս «ժողովրդին պարտադրված» երաժշտության դեմ պայքարելու համար իրենք Կոմիտասի 5 պարզ երգերից բաղկացած ձայնասկավառակ են թողարկելու եւ անվճար բաժանելու են բոլորին: Նրա խոսքով` որպես դեղամիջոց հանդիսացող այդ ձայնասկավառակը հնարավոր կլինի ձեռք բերել դեղատներից:

«Անունը դրել ենք «Անտիվիրուս»` բոլոր տեսակի վիրուսների դեմ: Կոմիտասը ասում էր, որ «մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, մեկ հասկացված ձայնը 1000 ճառ արժի», այսինքն մեկ երգով կարող եք տալ ժողովրդին այն ամենը, ինչ ուզում եք քարոզել», - ասաց Շահնազարյանը:

Ֆորումը փակված է:
Մեկնաբանությունները
Մեկնաբանություններ
     
Արմեն , : ք. Գյումրի
07.04.2011 09:25
+0 / -0
Թող կրթության ու գիտության նախարարությունը մշակույթի նախարարության հետ համատեղ, խազերի վերծանության մեխանիզմը մտցնեն ուսումնական ծրագրերի մեջ:
Նաև առաջարկում եմ պետական մակարդակով ստեղծել հանձնաժողով/թեկուզ անունը գրաքննություն դնեն/, որը թույլ կտա վաճառելու այն ձայնագրությունները, որոնք չեն այլանդակում և չեն այլասերում հայ երաժշտությունը, միևնույն ժամանակ պաշտպանված կլինի հեղինակային իրավունքը:

Գ.Եղյան , : Երեւան
02.04.2011 09:06
+0 / -0
Լուրը 12 շարականների մշակումներից բաղկացած ձայնասկավառակի մասին էր, խազագրության մասին ոչինչ չկար: Այնպես որ, պարզ չէր, թե ինչպես հանկարծ հայտնաբերվեց խազագրության գաղտնիքը:

Անանուն
01.04.2011 12:30
+0 / -0
antivipycin cankanym em kanac uri

nerses , : moscow
01.04.2011 10:32
+0 / -0
Es kuzei, vor stexcver handznajoxov, vor@ khetever ayn banin, te inch piti lsen hayer@. Piti haskanal, te vorn e mer@ ev vor@ mer@ che. Nuynisk amot e, erb mer ergichner@ krknorinakum en arabakan kam turqakan erger@. Nman xaytarakutyun chpiti hnchi herustatesutyamb, inchqan el da kapvac lini suti shou biznesi het. Kareli e jamanakakic janrerov, bayc haykakan mexedaynutyamb erger ergel. Isk ete chen karox, uremn bem chtoxnel. ERg@ piti imast unena ev sirvi. Es amachum em aysor shat hay ergichneri ergeric ev ergchin bnorosh vorakic. Petq e lurj zbaxvel ays harcov. Komitas@ aynqan gandzer e toxel mez, vor@ menq chgitenq ev mexavor@ menq chenq.

Մարատ , : Չարենցավան
31.03.2011 20:58
+0 / -0
Եթե իսկապես այդպես է` չափազանց ուրախ եմ եւ երջանիկ: Շնորհակալություն: Օրհնյալ եղեք...

HAY MARD , : Erevan
31.03.2011 20:21
+0 / -0
Հրաշկ է դա և մեծ վերածնունդի սկիզբ

Ամենակարդացվողը