Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կօգնի Սիրիային ենթակառուցվածքների վերականգնման հարցում


Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպում են Կրեմլում, 20-ը հոկտեմբերի, 2015թ․
Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար ալ-Ասադը հանդիպում են Կրեմլում, 20-ը հոկտեմբերի, 2015թ․

Դամասկոսն ու Մոսկվան արդեն ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում՝ 600 և 250 միլիոն եվրոյի համաձայնագրեր։

Սիրիայի վարչապետ Վաել ալ-Հալքին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է Սիրիայում անցկացնել ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ և վառելիք մատակարարել սիրիական էլեկտրակայաններին։

Պաշտոնական Դամասկոսն ու Մոսկվան արդեն ստորագրել են բազմաթիվ պայմանագրեր, այդ թվում՝ 600 և 250 միլիոն եվրոյի համաձայնագրեր։

Սիրիայի իշխանությունների փոխանցմամբ, երկրի էլեկտրակայանների կեսից ավելին այսօր չեն գործում՝ վառելիքի բացակայության պատճառով։

«Սիրիայի նավթային ոլորտը ենթարկվել է ահաբեկչության։ Օրական անհրաժեշտ է 35 հազար տոննա նավթ՝ էլեկտրաէներգիա արտադրելու համար», - բազմիցս հայտարարել են Սիրիայի գործող իշխանությունները։

Ավելի վաղ՝ մարտին, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել էր, որ 2011 թվականից ընթացող պատերազմը շուրջ 200 միլիարդ դոլարի վնաս է հասցրել երկրի տնտեսությանը, և ենթակառուցվածքները վերականգնելու համար հսկայական գումարներ և երկար ժամանակ է անհրաժեշտ։

Ասադն ասել էր, որ մտադիր է այդ օգնության համար դիմել Սիրիային աջակցող մեծ երկրներին՝ Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին։ Սիրիայի նախագահը չի բացառել նաև, որ վերականգնողական աշխատանքներին մասնակցեն նաև արևմտյան ընկերությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG