Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի պատգամավորներն առաջարկում են մանկապատանեկան կազմակերպություն ստեղծել


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Մանկապատանեկան նման կազմակերպություններ գործում էին Սովետական Միությունում։

Ռուսաստանում մանկապատանեկան համառուսաստանյան կազմակերպություն ստեղծելու նախաձեռնությամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին են դիմել Պետդումայի բոլոր չորս խմբակցությունների ղեկավարները։

Մանկապատանեկան նման կազմակերպություններ, հիշեցնենք, գործում էին Սովետական Միությունում. դպրոցականներին նախ ընդունում էին հոկտեմբերիկ, հետո՝ պիոներ, ապա՝ կոմերիտական։

Պետդումայի բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրեյ Մարկովը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործալակության հետ զրույցում ասել է, որ Պուտինը ողջունել է պատգամավորների այս նախաձեռնությունը։

Պատգամավորի փոխանցմամբ, պետք է բյուջեում միջոցներ գտնեն այս ծրագրի իրագործման համար։ «Լավ կլիներ ունենալ մի կազմակերպություն, որը կմիավորեր բոլոր երիտասարդներին», - ասել է Մարկովը՝ չմանրամասնելով, թե ինչ կառույցի մասին է խոսքը։

Հավելենք, որ վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես դպրոցականների հայրենասիրական դաստիարակությանը։ Երիտասարդների հարցերով դաշնային գործակալությունն այսօր մշակում է հատուկ նախագիծ, որի դրույթները պետք է իրականություն դառնան արդեն առաջիկա մի քանի տարիներին, նույնիսկ մշակված է հայրենասիրական դաստիարակության ռազմավարություն, պետական ռազմավարություն։

Ծրագիրը դեռ մշակվում է, սակայն ենթադրվում է, որ սովետական պիոներական կարմիր վզկապների փոխարեն դպրոցականներն, օրինակ, կկապեն Սուրբ Գևորգի ժապավեններ (Георгиевская лента)։

Ենթադրվում է, որ կազմակերպությանը կամ կազմակերպություններին անդամակցելը պետք է պարտադիր լինի ռուսաստանցի դպրոցականների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG