Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը ՄԱԿ-ի ամբիոնից անդրադարձել է Ղարաբաղի խնդրին


Էլմար Մամեդյարով, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2014թ․
Էլմար Մամեդյարով, Նյու Յորք, 28-ը սեպտեմբերի, 2014թ․

Էլմար Մամեդյարովը, մասնավորապես, դժգոհություն է հայտնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած ելույթից, այն որակելով «կեղծիքների վրա հիմնված»:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հետ կապված՝ այդ երկրի հասցեին միջազգային կառույցների ուժգին քննադատության ֆոնին, երեկ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, թե իր երկիրը «նպաստում է հանդուրժողականությանը»:

Մամեդյարովը դժգոհություն է հայտնել Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ունեցած ելույթից, այն որակելով «կեղծիքների վրա հիմնված»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարը կրկին պնդել է Բաքվի կողմից Հայաստանին ներկայացվող մեղադրանքները՝ կապված «պատերազմի սանձազերծման, ուժի կիրառման և Ադրբեջանի մեկ-հինգերորդը (Լեռնային Ղարաբաղը և 7 շրջանները ներառյալ) գրավելու հետ»:

Մամեդյարովն անդրադարձել է նաև մեկ միլիոն ադրբեջանցի փախստականների խնդրին, օգտագործելով «պատերազմական հանցագործություն» և «մարդկության դեմ հանցագործություն» արտահայտությունները:

Սեպտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանը հայտարարել էր՝ «երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է»: Այս արտահայտության կապակցությամբ, Մամեդյարովը երեկ իր ելույթում նշել է, թե «կտրականապես մերժում է» այն:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, այդ արտահայտությունը ցույց է տալիս, թե «Հայաստանի ղեկավարությունն ինչքան հեռու է խաղաղության կառուցողական փնտրտուքից»: Ապա, Էլմար Մամեդյարովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղը միշտ եղել է և պետք է մնա որպես Ադրբեջանի անօտարելի մաս», միաժամանակ հնչեցնելով «հայկական զորքերը հետ քաշելու անհրաժեշտության» մասին պնդումը:

Նախքան Լեռնային Ղարաբաղի խնդրին անդրադառնալը, Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանում հպարտանում են, որ ավեի քան 50 երկրների 60 հազար մարզիկների մասնակցությամբ առաջին Եվրոպական խաղերն այս տարի տեղի ունեցան Բաքվում: Նա նաև գնահատել է Ադրեբեջանի տնտեսությունը, ասելով, թե 2015 թվականին այդ երկրում տնտեսական աճը կազմել է 5, 7 տոկոս:

Ադրբեջանի արտգործնախարարն իր խոսքում անդրադարձ է կատարել նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղին և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG