Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելում է Վրաստան


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգ, արխիվ

Այսօր երեկոյան նախատեսված է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի առաջին պաշտոնական այցը Վրաստան: Նախատեսված է, որ Ստոլտենբերգը կմասնակցի ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոնի բացման արարողությանը:

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ հանդիպմանը նախատեսված է քննարկում Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների, հետագա համագործակցության սերտացման հեռանկարի վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Փխալաձեն:

«Սա միայն ճանաչողական այց չէ: Այցը տեղի է ունենում այն ֆոնին, որ ձեռնարկվում են կոնկրետ քայլեր՝ Ուելսի գագաթաժողովի ժամանակ Վրաստանին տված համագործակցության նոր փաթեթի իրագործման համար: Բացի այդ, կարևոր է, որ հանդիպումները տեղի են ունենում Թբիլիսիում: Հանդիպումների ժամանակ կհամաձայնեցվեն դիրքորոշումները, կքննարկվեն հարցեր: Խնդիրների դաշտը շատ լայն է: Առաջինը՝ անվտանգության հարցերի շրջանակն է, որի սահմաններում կարևոր է բռնազավթած տարածքների խնդիրը»,- հայտարարել է Փխալաձեն:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ Վրաստան այցի ժամանակ նախատեսվում են նրա հանդիպումները երկրի ամբողջ ղեկավարության հետ: Վրաստան-ՆԱՏՕ խորհուրդը ստեղծվել է 2008 թվականին, դրան հաջորդել էր ՆԱՏՕ-ինախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների դեսպանների երկօրյա այցը Վրաստան: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի երկրորդ այցը Վրաստան 2011 թվականին էր:

2008 թվականից հետո փորձագետներն իրատեսական էին համարում ՆԱՏՕ-ին անդամակցելու վրացական՝ այն ժամանակվա կառավարության հույսերը: Սակայն Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը բացառել էր ռուսամետ մեծահարուստ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Ինչպես նախկին խորհրդային մյուս երկրների դեպքում, ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը դեմ է Ռուսաստանը: ՆԱՏՕ-ն տարիներ շարունակ հայտարարում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի դուռը բաց է, բայց անդամակցել ցանկացող երկրները պետք է ամբողջովին համապատասխանեն դաշինքի չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG