Մատչելիության հղումներ

Վալերի Խոմյակով․ «Հուսով եմ՝ Մոսկվան կփորձի խուսափել Ուկրաինայի դեպքում թույլ տված սխալից»


Վալերի Խոմյակով, արխիվ
Վալերի Խոմյակով, արխիվ

Ակնհայտ զուգահեռներ կան այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և ուկրաինական Մայդանի միջև: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ռուսաստանցի փորձագետ, Ազգային ռազմավարության խորհրդի ղեկավար Վալերի Խոմյակովը:

«Զուգահեռներն այն են, որ իշխանությունները հաշվի չեն նստում սեփական քաղաքացիների տրամադրությունների հետ: Երբ ընտրություններ են, քաղաքացիների կարծիքն իրենց հետաքրքիր է, երբ ընտրություններ չկան, դե լավ, ամեն ինչ կմարսեն՝ այս տրամաբանությամբ», - ընդգծեց Խոմյակովը:

Ռուսաստանցի փորձագետը նաև հավելում է․ - «Հուսով եմ, որ Մոսկվան կփորձի խուսափել այն ռազմավարական սխալից, որ թույլ էր տվել Ուկրաինայի դեպքում, երբ Յանուկովիչին ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու անթույլատրելիությունը բացատրելու փոխարեն, մտածում է, թե լավ, ինչ պիտի լինի, կխեղդի այս բողոքի ցույցերը, երբ սկզբում 500 մարդ էր դուրս եկել: Երևի Մոսկվայում հասկացել են, որ այդպես պետք չէ, որ այդպիսի հիմար քաղաքականություն բարեկամ ժողովրդի նկատմամբ չի կարելի վարել»:

«Պետք է ասել նաև այն մասին, թե ինչն է նմանեցնում հայաստանյան զարգացումները ուկրաինական զարգացումներին՝ հասարակության միասնությունը․ չէ որ այս բողոքի շարժմանը միացել են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, համենայն դեպս՝ ինձ այդպես է թվում Մոսկվայից», - նշեց Խոմյակովը:

«Կարծես թե սոսկ մի փոքրիկ հարցի շուրջ են հավաքվել, բայց իրականում Հայաստանում խորքային պրոցեսներ են սկսվել», - ընդգծեց ռուսաստանցի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG