Մատչելիության հղումներ

«Կուտակայինի ներդրումից հետո ֆինանսական համակարգում բացասական միտումները շարունակվում են»


«Կուտակայինի ներդրումից հետո ֆինանսական համակարգում բացասական միտումները շարունակվում են»
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

«Այն մարդիկ, ովքեր կանգնած էին այս համակարգի գլխին, պետք է պատժվեն», - ասաց ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։

«Կուտակային համակարգը դատապարտված է ձախողման, քանի որ ներդրվել է կառուցվածքային լուրջ սխալներով, և դա այսօր հասկանում են անգամ այդ համակարգի ջատագովները», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Տնտեսագետը, որպես ապացույց, մատնանշում է Կենտրոնական բանկի վերջերս հրապարակած հաշվետվությունը, որտեղ պետական գանձարանը ոչ մի տողով չի նշել, թե ինչպես են օգատգործվել անցած տարվա կուտակային համակարգում ներդրված գումարները: Ավելին, ըստ մասնագետի, հաշվետվությունը փաստում է՝ ոչ միայն չեն արդարացել ներդրումների վերաբերյալ ակնկալիքները, այլև նվազել է ապահովագրական ընկերությունների ակտիվների և պարտավորությունների տեսակարար կշիռը:

«Ինչը գալիս է ասելու, որ երկու տարի առաջ Կառավարության այն ներկայացուցիչները, Կենտրոնական բանկի ներկայացուցիչները, որոնք պնդում էին, թե սա փրկություն է, ամենևին իրավացի դուրս չեկան։ Այս համակարգը դեռևս չի արտադրել փողեր, որոնք զգալի կամ դրական դեր խաղան ներդրումների, երկրի զարգացման վրա։ Այս համակարգի ներդրումից հետո, ֆինանսական համակարգում բացասական միտումները շարունակվում են, մասնավորապես, շարունակում է բարձրանալ բանկերի տեսակարար կշիռը, որը, տվյալ դեպքում, դրական միտում չի համարվում», - ասաց Բագրատյանը։

Վիճահարույց համակագի ներդրումից մեկ տարի անց, ըստ տնտեսագետի, սպասվող օգուտները չեն ստացվել, տնտեսական աճին այն չի նպաստել, արտաքին պարտքն էլ ավելացել է:

«Ազատության» հարցին՝ այդ դեպքում, ինչո՞ւ Կառավարությունը, չնայած զանգվածային ընդվզումներին, պարտադրեց այս համակարգը Բագրատյանը պատասխանեց. - «Նախկին Կառավարությունը պարզապես խոստում էր տվել՝ 2012 - 2013 թվականներին, և ինչ-որ տեղ մի բառ կա ժողովրդական՝ «ինադի են ընգել», հիմա պետք է վերլուծեն այն մարդիկ, ովքեր կանգնած էին այս համակարգի գլխին և, իհարկե, պետք է պատժվեն», - ասաց նախկին վարչապետը:

Երեկ Կառավարության նիստում պարզվեց, որ այս տարվա բյուջեից հատկացված գումարներն արդեն չեն բավարարում Ֆինանսների նախարարությանը՝ կուտակային կենսաթոշակային պարտավորությունները կատարելու և քաղաքացիներին աշխատավարձի հինգ տոկոսի չափով փոխանցումներ ապահովելու համար, ուստի առաջարկվեց վերաբաշխել չորրորդ եռամյսակի հատկացումները:

Տնտեսագետները պնդում են՝ համակարգը ավելորդ բեռ է դառնում հարկատուների հաշվին ձևավորվող բյուջեի վրա: Նախկին վարչապետն էլ՝ ավելացնում է՝ այս տեմպերով Կառավարությունը երկար չի ձգի։

«Հիմա պետությունն ինքն է կրակի մեջ հայտնվել. այս Կառավարությունը, եթե դիմի ներդրողներին, թե ի՞նչ եղան ներդրումները, նրանք հստակ պատասխան չեն ստանալու։ Ես շատ պեսիմիստորեն են տրամադրված, որ դրանից մի բան դուրս կգա, ինչո՞ւ, այսօր Եվրոպայում էժան փող են տպում, ձրի փող են տպում, դեպոզինտերի վրա եվրոպական բանկերը տալիս են մինչև մի տոկոս, ավել չեն կարողանում տալ, պետք չի փողը, և երկրորդը՝ այսօր պետությունը շատ ավելի ցածր տոկոսով ինքը կարող է վարկեր վերցնել, քան թե էս գնով այդ համակարգը աշխատի։ Եթե առաջիկա երեք-չորս տարում էժան փողերի այս քաղաքականությունը Եվրոպայում և Միացյալ Նահանգներում շարունակվի, ապա կուտակային բոլոր համակարգերը աշխարհում կանգնելու են պրոբլեմի եզրին և բոլորը կարող են սնանկանան», - ասաց Բագրատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG