Մատչելիության հղումներ

Ակտիվիստներն առաջարկում են երկու ժամով անջատել էլեկտրական սարքերը


«Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման» նախաձեռնող խմբի անդամները հինգշաբթի երեկոյան քննարկում էին կազմակերպել Երևանի Մաշտոցի պուրակում՝ քաղաքացիական հասարակության արդյունք տված պայքարի խորհրդանիշը համարվող վայրում:

Մայիսի 27-ին նախատեսված բողոքի մեծ երթից առաջ, որոշվել է ակտիվ իրազեկման ակցիաներ անցկացնել՝ տրանսպորտում և կանգառներում, նաև ավտոերթի միջոցով: Ակտիվիստները առաջարկում են իբրև բողոք՝ մայիսի 25- ին երկու ժամով անջատել էլեկտրական սարքերը․ - «Երկու ժամ եթե անջատենք հոսանքը, նույն ՀԷՑ-ը բավականին վնասներ կկրի: Դա պայքարի ձև որպես»:

Անի Կաղինյանն էլ նկատեց․ - «Այս պայքարը ուղղված չի ՀԷՑ-ի դեմ, ուղղված է մեր կառավարության դեմ, մեր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեմ, մենք կպել ենք ՀԷՑ-ից»:

Պայքարի արդյունքը պետք է լինի էլեկտրաէներգիայի սակագինը անփոփոխ թողնելը, ասում է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության համակարգող խմբի անդամ Մաքսիմ Սարգսյանը:

«Չի կարելի է անընդհատ անհիմն ծախսերի պատճառով մեզ գցել պարտքերի տակ: Անձամբ ես չեմ պատրաստվում ուրիշի պարտքեր փակել: ՀԷՑ-ի գրասենյակի վերանորոգման ճոխ ծախսերը, իրենց ճոխ մեքենաներ վարձակալությամբ վերցնելու ծախսերը, իրենց կատարած բարեգործությունների ծախսերը՝ ես չեմ պատրաստվում դա փակել ու ոչ մեկ չի պատրաստվում: Ակնհայտ թալան է սա: Ցավալին նա է, որ էս ամեն ինչը հովանավորվում է մեր իշխանությունների կողմից: Այսինքն, ամեն կերպ էս պահին տեսնում ենք, որ փորձում են փակել թալանի փաստը, որովհետև եթե իրենք ցանկանային իրականում բացահայտել, վաղուց դատախազությունը պիտի զբաղված լիներ էս խնդրի հետ կապված, որ տեսնեին, թե որտեղից է գոյացել էս 250 միլիոն դրամի պարտքը», - ասաց Մաքսիմ Սարգսյանը:

Քննարկմանը մասնակցող Արգիշտի Կիվիրյանն ասում է՝ էլեկտրաէներգիայի թանկացումը ազդելու է բոլորի վրա․ - «Ինքը այդ թանկացումը, երբ 17 դրամով թանկանում է էլեկտրաէներգիան, մեխանիկորեն բերելու է նրան, որ բազմաթիվ սպառողական ապրանքներ թանկանալու են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG