Մատչելիության հղումներ

Անասնաբույժների վարձատրությունը մեկ պատվաստված կենդանու դիմաց ավելացել է 18 դրամով


Ուրցասար, Հայաստան
Ուրցասար, Հայաստան

Անասնաբույժները տարիներ շարունակ դժգոհել են իրենց աշխատավարձի վճարման և չափից, և մեխանիզմից: Նրանց աշխատավարձը հաշվարկվում է ըստ պատվաստած անասնագլխաքանակի, հաստատագրված չափ չկա։

Այս տարվանից մեկ միավոր անասունի պատվաստման դիմաց վարձատրման չափը բարձրացել է 18 դրամով (71-ից դառնալով 89 դրամ)։ Գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղյանը Շիրակի մարզի անասնաբույժների հետ հանդիպմանը տեղեկացրեց այդ մասին ու միևնույն ժամանակ հավելեց, թե ամաչում է նույնիսկ, որ այդքան քիչ է բարձրացել անասնաբույժների աշխատավարձը:

Աշխատավարձի 18 դրամով բարձրացման մասին լուրը անասնաբույժների ծիծաղը հարուցեց։ Վերջիններս պահանջում են, որ կառավարությունը հաստատագրված աշխատավարձ սահմանի, այդ աշխատանքը ստաժ համարվի ու սոցիալական փաթեթից օգտվելու հնարավորություն տրվի, քանի որ անասնաբույժի աշխատանքը, ասացին, ռիսկային է։

Անասնաբույժների վարձատրությունը մեկ պատվաստված կենդանու դիմաց ավելացել է 18 դրամով
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG