Մատչելիության հղումներ

Բողոքի ցույց Աշոցքում․ գյուղացիները դժգոհ են կաթի մթերման գնի իջեցումից


Բողոքի ցույց Աշոցքում․ գյուղացիները դժգոհ են կաթի մթերման գնի իջեցումից
please wait

No media source currently available

0:00 0:03:59 0:00

Կաթ մթերողները հայտարարել են մթերման գինը 20 դրամով իջեցնելու մասին:

Այսօր կաթ մթերողները հայտարարել են մթերման գինը 20 դրամով իջեցնելու մասին: Սա առաջացրել է գյուղացիների դժգոհությունը, ովքեր Աշոցքի կենտրոնում բողոքի ցույց էին դուրս եկել:

«Մենք կաթը կթափենք, բայց չենք տա», - ասաց գյուղացիներից մեկը:

«Ես ինչքա՞ն կաթ պիտի տամ, որ արտս վարեմ, տունս պահեմ», - դժգոհեց մեկ այլ գյուղացի:

Գյուղացիներն հաշվարկ են անում ու ասում, որ չեն պատրաստվում 150 դրամով կաթ վաճառել: Աշոցքցիների խոսքով, տարածաշրջանում ապրուստի միակ միջոցը անասնապահաությունն է, ու եթե կաթի մթերման գինը բավարար չլինի, ստիպված կլինեն անասուններին մորթել ու արտագաղթել։

Գյուղացիներից մեկը երկրի ղեկավարներին հրավիրեց Աշոցք՝ ապրելու այն պայմաններում, որում իրենք են ապրում: Նրանք սպառնում էին, որ կփակեն միջպետական ճանապարհը, եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի ու մթերողներին չստիպի վերանայել կաթի մթերման գինը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG