Մատչելիության հղումներ

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունից հազարավոր դոլարներ են յուրացվել


Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության նախկին աշխատակիցը տարիների ընթացքում մեծ գումարներ էյուրացրել ընկերակցության հիմնադրամի գումարներից: Նյու Ջերսիի ոստիկանությունը ձերբակալել է 42-ամյա Տիգրան Մելքոնյանին, նա կասկածվում է 800 հազար դոլար յուրացնելու մեջ:

Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Պարամաուսի շրջանի ոստիկանապետ Քենեթ Էրենբերգը: Ոստիկանապետի հաղորդագրությունում նշված է, որ գողացված գումարներից Տիգրան Մելքոնյանը 30 հազար դոլարով ավտոմեքենա է գնել, ավելի քան 75 հազար դոլարով էլեկտրատեխնիկա, որը հետո վերավաճառել է գումարի աղբյուրները թաքցնելու համար:

Պարամաուսի շրջանը գտնվում է Նյու Ջերսի նահանգում: Տեղական լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապահ մարմիններին, հաղորդում են, որ Տիգրան Մելքոնյանիմեքենայությունները ութ տարի շարունակվել են:

Այս տարվա մարտի 21-ին մեկամսյա հետաքննության արդյունքում Տիգրան Մելքոնյանը ձերբակալվել է գողության, փողերի լվացման և կորպորատիվ անհավատարմությանմեղադրանքներով:

Ավետարանչական ընկերակցությանն ուղղված հանգանակությունները յուրացնելու համար նա շատ պարզ մեխանիզմ է մշակել: 2006-ի փետրվարից նա բանկում երկու հաշիվ է բացում՝ մեկը իր անունով, իր անձնական հաշիվը, մյուսը հաշիվը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության անունով, որի կենտրոնը գտնվում Պարամաուսում:

Նրա պաշտոնը մեքենայություններ կատարելու հնարավորություն է տվել և նա այնպես է դասավորել, որ դոնոր կազմակերպություններից, անհատներից ստացվողհանգանակությունները բանկում նստեն ոչ թե ընկերակցության, այլ իր անձնական հաշվի վրա:

«Կասկածյալը այնուհետև դրանք փոխանցել է ներդրումային այլ հիմնադրամների բանկային հաշիվներին, թաքցնելու համար գումարի բուն աղբյուրը»,- ասել է ոստիկանապետ Էրենբերգը:

Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության պաշտոնյաները անցած ամիս դիմել են ոստիկանություն՝ ասելով թե կասկածում են, որ Մելքոնյանը գումարներ է գողացել: Անցած տարվա ապրիլից նա հրաժարական էր տվել և դուրս էր եկել աշխատանքից:

Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը ասել է, որ մեքենայությունների սխեման հայտնաբերել են կազմակերպության փաստաթղթերի ներքին ստուգումների արդյունքում:

Խանջյանն ասել, է որ համագործակցելու են իրավապահ մարմինների հետ այս գործը բացահայտելու և անելու են հնարավորին ամեն ինչ անօրինական յուրացված գումարները վերականգնելու համար:

Ընկերակցության գործադիր տնօրենը նաև նշել է, որ հիմա ներքին վերահսկողության մի շարք միջոցների են դիմել կանխելու համար նման միջադեպերի կրկնությունն ապագայում:

Պարամաուսի ոստիկանապետն ասել է, որ հետաքննությունը շարունակվում է, քննիչները աշխատում են գողացված գումարներիհետ կապված այլ հաշիվներ, այլ ակտիվներ հայտնաբերելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG