Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին


ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին
please wait

No media source currently available

0:00 0:03:14 0:00

Ազգային ժողովի այսօրվա նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ կուսակցությունն այսուհետ ընդդիմություն է:

Դահլիճից դուրս մեկնաբանելով Զոհրաբյանի հայտարարությունը, խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանն ասաց․ - «Իշխանություն չէինք ցանկանում, մնում էր ընդդիմությունը: Իշխանությունը նա է, ով տնօրինում է բյուջեն, կոռուպցիոն ռիսկերը և այլն, և այլն: Իսկ ոչ-իշխանությունը նա, որը բացարձակ ազդեցություն չունի տնտեսական քաղաքականության վրա և ֆինանսական հոսքերի վրա»:

«Բարգավաճ Հայաստան»-ի մի շարք ներկայացուցիչներ հայտարարել են, թե կուսակցությանը գործելու է կառուցողական ընդդիմության դաշտում:

Մինչև վերջին իրադարձությունները իշխանափոխության պահանջ դնող, հանրահավաքային պայքար մղող ԲՀԿ-ն, այնուհանդերձ, առաջիկա քայլերը չի հստակեցրել: Կուսակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը չթաքցրեց, որ ԲՀԿ-ն մարտավարությունը հստակեցնելու խնդիր ունի․ - «Եթե նույնիսկ անժամանակ ինչ-որ մի բան արել ենք այս պահին, մենք կանենք դա այլ կերպ, մենք դրա բացատրությունը և այն կետերը, որոնց շուրջ մենք խոսելու ենք, դա ձեզ ներկայացնելու ենք՝ առանց որևէ երկմտանքի, ենթատեքստերի և վախենալու»:

Լյովա Խաչատրյանը մի քանի օր առաջ գործընկերի «կառուցողական ընդդիմություն» ձևակերպումը այսպես է հասկացել․ - «Մենք մեզ պատկերացնում ենք բոլոր բացասական երևույթներին ընդդիմություն: Կլինի դա Հանրապետականի կողմից թե քաղաքական մեկ այլ կուսակցության, նույնիսկ ընդդիմության կողմից եթե լինի»:

ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանը չգիտի ով է «պոկվել», ով՝ «առնետավազքով զբաղվել»: Ինքն անձամբ դուրս է եկել, քանի որ «Բարգավաճ Հայաստան»-ում մնալով չէր կարող լուծել Գյումրիի խնդիրները․ - «Եթե ես հստակ տեսնեի ընդդիմության հնարավորություն կամ բան, միգուցե ես որոշում չկայացնեի կուսակցությունից դուրս գալու»:

Արայիկ Աղաբաբյանը ևս ԲՀԿ-ից հեռացածների թվում է, բայց չի կարող խմբակցությունը լքել, քանի որ այդ դեպքում կզրկվի պատգամավորական մանդատից:

«Դա բարոյակա՞ն է, թե՞ ոչ: Իմ դեպքում ես համարում եմ, որ դա ճիշտ քայլ էր: Մանավանդ, որ ընտրացուցակով անցնելը՝ մի բան, բայց իմ դեպքում նաև ընտրազանգվածի հետ ես գործ ունեմ ու ունեցել եմ և այսօր էլ կապված եմ իմ ընտրողների և առհասարակ ազգաբնակչության հետ: Եվ իմ քայլը ես չեմ համարում սխալ», - պարզաբանեց նա:

Ռուստամ Գասպարյանն ասաց, թե լավ է արել, որ դուրս է եկել ԲՀԿ-ից, հիմա իրեն ավելի ազատ կզգա․ - «Նավից ես չհեռացա: Կուսակցության մեջ էի Ծառուկյանի խաթր»:

Գասպարյանը հստակ չգիտի սպառնացե՞լ են Ծառուկյանին, թե՞ ոչ: Նա կարծում է, որ ԲՀԿ-ի նախկին առաջնորդը պարզապես չցանկացավ թափել ժողովրդի արյունը:

«Ժողովրդի մեջից կլինեին մարդիկ մարդիկ, որոնք պատրաստված կգնային էդ բաներին, պրովոկացիաներ ստեղծելուն: Հնարավոր է՝ դրսի ուժերի դրդմամբ, դրսի ուժերի միջնորդությամբ», - հավելեց նա:

Հիմա իշխանափոխության հարց չկա նաև արցախյան ազատամարտի մասնակից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Արիության մեդալների, ինչպես նաև այլ պարգևների արժանացած Ռուստամ Գասպարյանի օրակարգում: Հարցին, թե գուցե ինքը բարձրացնի այդ հարցը, արձագանքեց․ - «Ես բարձրացնե՞մ․․․ Ամբողջ մի ազգ կանգնավ ոտի, չկարցավ բարձրացնի․․․»

XS
SM
MD
LG