Մատչելիության հղումներ

3.5-ի փոխարեն 0 տոկոս․ ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանում տնտեսական աճ չի կանխատեսում


3.5-ի փոխարեն 0 տոկոս․ ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանում տնտեսական աճ չի կանխատեսում
please wait

No media source currently available

0:00 0:03:27 0:00

3.5-ի փոխարեն 0 տոկոս․ ՎԶԵԲ-ը 2015-ին Հայաստանում տնտեսական աճ չի կանխատեսում

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանի կարծիքով, նույնիսկ 0 տոկոսի կանխատեսումը լավ սցենար է Հայաստանի համար:

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կանխատեսմամբ, այս տարի Հայաստանը կունենա 0 տոկոս տնտեսական աճ, այլ կերպ ասած՝ տնտեսական աճ չի լինի:

ՎԶԵԲ-ի այս գնահատականը ուշագրավ է նաև այն պատճառով, որ ընդամենը երեք ամիս առաջ՝ 2014-ի սեպտեմբերին, բանկը կանխատեսել էր, որ 2015 -ին Հայաստանը կունենա 3.5 տոկոս աճ:

Տարածաշրջանում ամենավատը Հայաստանի ցուցանիշներն են: Ըստ բանկի, 2015-ին Ադրբեջանի տնտեսությունը կաճի 1.5 տոկոսով, իսկ Վրաստանինը՝ 4.2 տոկոսով: Ընդ որում, Վրաստանի դեպքում ՎԶԵԲ-ը անգամ մեծացրել է տնտեսական աճի կանխատեսումը․ 2014-ի սեպտեմբերին գնահատել էին, որ այս տարի Վրաստանում աճը կլինի 4 տոկոս:

Ռուսաստանի համար կանխատեսվել է 4.8 տոկոս անկում:

ՎԶԵԲ-ը Հայաստանի տնտեսության մեջ խոշորագույն ներդնողներից է․ վարկերի ու տարբեր բանկերի, ընկերությունների բաժնեմասերի ձեռքբերման տեսքով առ այսօր բանկն իրականացրել է 137 նախագիծ՝ 830 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ: Այս գնահատմամբ ՎԶԵԲ-ը, փաստորեն, դարձավ միջազգային-ֆինանսական առաջին հեղինակավոր կառույցը, որը 2015-ին Հայաստանի համար տնտեսական աճ չի կանխատեսում:

Հայաստանի կառավարությունը այս տարի սպասում է 4.1 տոկոս տնտեսական աճ,համենայնդեպս, այդպես է գրված 2015 թվականի պետբյուջեում:

Բագրատյան․ «Եթե նույնիսկ զրո տոկոս լինի, դա լավ սցենար է համարվելու»

Այսօր «Ազատության» հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ընդգծեց, թե ավելի հավանական է, որ այս տարի ունենանք տնտեսական անկում:

«Դեռևս դեկտեմբերին, մասնավորապես տեսնելով Ռուսաստանում իրավիճակը, մենք ասացինք, որ Հայաստանում հնարավոր է, որ լինի անկում: Հիմա արդեն պարզ է, որ նավթի գինը կմնա 40-50 դոլարի շրջակայքում, Ռուսաստանի տնտեսության անկումը կկազմի 3-6 տոկոս, ես դժվարանում եմ ճշգրտորեն կանխորոշել տրանսֆերտների հոսքը դեպի Հայաստան, սակայն ենթադրում եմ, որ Հայաստանը, եթե 0 տոկոս լինի [տնտեսական աճը], կարող է նույնիսկ որոշակի ժամանակ անց համարվել լավ սցենար Հայաստանի համար», - ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով իջնում է նաև պղնձի միջազգային գինը, և սա կարող է մյուս հարվածը լինել Հայաստանի տնտեսությանը:

«Մենք չենք կարողանում տանել ադեկվատ տնտեսական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը տանողների հետևում չեն գերակշռում այն մարդիկ, ովքեր հասկանում են դրանից», - ասաց Բագրատյան

Նախկին վարչապետը կասկածելի համարեց, որ տնտեսական դժվարությունների բախվող Հայաստանին կկարողանան օգնել Եվրասիական տնտեսական միությունում:

«Տեսեք, թե ում են նշանակել ԵՏՄ-ում մեր ներկայացուցիչներ․ այդ մարդիկ կկարողնա՞ն ռուսներից ինչ-որ բան պոկել: Ոչ ոք ԵՏՄ-ի շրջանակներում չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի վճարման հաշվեկշռի պակասուրդը, ոչ ոք: Նույնիսկ ԵՏՄ-ի շրջանակներում դուք պետք է կարողանաք այդ կոպեկը վաստակել: Մանավանդ, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանի ղեկավարությունը թե ԵՏՄ-ում, թե այստեղ, համենայնդեպս, ղեկավարության մի մասը, բարդույդավորված է ռուսներից», - ընդգծեց ԱԺ ՀԱԿ պատգամավորը:

Դիտարկմանը, թե իր կարծիքով Հայաստանը չի կարողանա ԵՏՄ-ի շրջանակներում պաշտպանել իր տնտեսական շահերը, Բագրատայանն արձագանքեց․ - «Չէ, երբևիցե չի էլ փորձի: Հայաստանի ղեկավարությունը,մեծ մասը, չեմ ասում 100 տոկոսը, այսօր փորձում է նրանց հետ որևէ վեճ չունենալ, որովհետև անհասկանալի է, թե արդյոք որևէ վիճաբանություն կարող է չնպաստել նրա կարիերային: Մենք տեսնում ենք, որ նման ղեկավարությունը ի վիճակի չէ մեզ պաշտպանելու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG