Մատչելիության հղումներ

Ոստիկանական նոր ուժեր՝ Գյումրիում


Ոստիկանական նոր ուժեր՝ Գյումրիում
please wait

No media source currently available

0:00 0:02:00 0:00

Ոստիկանական նոր ուժեր՝ Գյումրիում

Այսօր ժամը 16-ի սահմաններում Գյումրի են ժամանել մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, մասնավորապես, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր տեղակալների հետ։

Այնուհետև Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ գտնվում էր Հայաստանի ոստիկանապետը, այցելեց ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին։

Շիրակի մարզային վարչություն էին ժամանել նաև Շիրակի մարզպետը, Ազգային ժողովի պատգամավորներ, որտեղ նրանց մասնակցությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել։

Գյումրիում ժամը 16-ի սահմաններում բավականին մեծ թվով ոստիկանական ուժեր տեղափոխվեցին՝ մի քանի տասնյակ ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով։ Հետո ավելի ուշ պարզվեց, որ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը մահացել է, և ըստ ամենայնի, քաղաքում լարվածությունը մեղմացնելու կամ որոշակի միջոցներ ձեռնարկելու համար են կենտրոնացրել ոստիկանական ուժերը։

Ոստիկանության լրատվության ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ Գյումրիում ոստիկանական ուժերի կուտակումը կապված է ոստիկանների հերթափոխով։

Գյումրիում գտնվող ռուսական հաստատությունները դեռևս գտնվում են հսկողության տակ, և այդ ժամերի ընթացքում հսկողությունը ավելի խստացվեց, ոստիկանների թիվն ավելացավ։

Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը, մեկնաբանելով ոստիկանական նոր ուժերի ժամանումը Գյումրի, ասաց.- «Ոստիկանական ուժերի կենտրոնացում չկա, դուք գիտեք, ուղղակի անձնակազմը եկել է Գյումրիում գտնվող վերակարգին փոխարինելու։ Ես անձամբ ինքս շրջել եմ Գյումրիում, իրավիճակը հանգիստ է, տիրապետելի է, շնորհակալություն եմ հայտնում գյումրեցիներին, որոնք ըմբռնումով են մոտեցել մեր բազմաթիվ կոչերին։ Որևիցե արտառոց իրավիճակ չեմ տեսնում, վիճակը տիրապետելի է»։

Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Շիրակի մարզային վարչությունում տեղի է ունեցել «ուղղակի աշխատանքային խորհրդակցություն», որի ընթացքում լրացուցիչ հանձնարարություններ են տրվել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորության ընթացքում իրականացվելիք ծառայության վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG