Մատչելիության հղումներ

Ամենաբարդը հունվարին, փետրվարին սպասվող գնաճը հաղթահարելն է․ տնտեսագետ


Տնտեսագետ Արա Գալոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ ամենաբարդ խնդիրը տնտեսության մեջ գները հետ վերադարձնելն է:

«Ազատություն»․ - Կարծում եք, որ վարչապետի ու Կենտրոնական բանկի նախագահի խոսքերը բավարա՞ր էին Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու համար: Ի՞նչ տեղի ունեցավ ըստ ձեզ:

Արա Գալոյան․ - Առաջին անգամ ոնց որ վարչապետը լուրջ խոսեց, բանկի նախագահի խոսքերը բավարար չէին, որովհետև ինքը վաղուցվանից է խոսում համարյա նույն բաների մասին: Միացավ նաև ֆինանսների նախարարի խոսքը, բայց ամենակարևորը իմ ինֆորմացիայով ընդունվել է շատ հետաքրքիր մի որոշում բանկային ոլորտի մասին, որը հնարավորություն տվեց տարադրամի ազատ վաճառքի: Էս խուճապի իրավիճակը օգնեց հարթել մի բան, որը որոշման արդյունք էր, ինչի արդյունքում հնարավոր եղավ բանկային կապիտալի տարադրամը որոշակիորեն ներգրավել շուկա:

«Ազատություն»․ - Ամեն դեպքում դրամի կտրուկ արժևորումը կապում եք այդ որոշման հետ և ոչ թե հայտարարությունների:

Արա Գալոյան․ - Եվ այդ որոշման հետ և նրա հետ, որ Ռուսաստանում էլ կարծես նույն պրոցեսը տեղի ունեցավ, որովհետև եթե նկատել եք հայելային շարունակություն էր գտնում մեզ մոտ: Ռուսական ռուբլու արժևորումը և էնտեղից եկող ազդանշանները իսկապես մեղմեցին, իսկ էդ որոշումը իսկապես կարևոր էր:

«Ազատություն»․ - Արդյոք այն հիմնարար պատճառները, որոնք ընկած էին ռուբլու, դրամի արժեզրկման հիմքում վերացան: Ի՞նչ կարող է մեզ սպասել:

Արա Գալոյան․ - Եթե հաջողվի միակ լուրջ խնդիրը, ինձ թվում է, այն գնաճն է, որը մեզ սպառնում է: Այդ ժամանակ կարող է դրամը օբյեկտիվ պատճառներ ունենա արժեզրկման, որովհետև գները հետ վերադարձնելը ամենաբարդ խնդիրն է տնտեսության մեջ: Ամենաբարդ բանը, որ մեզ սպասում է երևի հունվարի վերջին, փետրվարիմ գնաճն է: Եթե հաջողվի ինչ-որ կերպ մեղմել այդ ամիսներին սպասվող գնաճը, դրամը ինչ-որ վիճակում բավական կայուն փող կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG