Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկման ազդեցությունն ու նոր պատժամիջոցների հեռանկարը


Պատժամիջոցները պետք է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուշադրությունը հրավիրեն՝ այլ ընտրություն անելու հարցում, երեքշաբթի ռուսական ռուբլու գահավիժման վերաբերյալ իր մեկնաբանությունները ներկայացնելիս՝ Լոնդոնում լրագրողներին ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին:

Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հանդես գա Ուկրաինայում լարվածությունը թուլացնելով քայլերով:

Ռուսական շուկայում արձանագրվող աննախադեպ իրավիճակում Միացյալ Նահանգների նախագահի սեղանին է դրված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման ու Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Սենատի ստորին և վերին պալատների ընդունած օրինագիծը:

Ռուսական ռուբլու աննախադեպ գահավիժման պայմաններում էլ Պուտինի քաղաքականությունը փոխելուն միտված պատժամիջոցները չեն հապաղում: Երեկ հայտնի դարձավ, որ Շվեյցարիա նույնպես միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ ռուս անջատականներից 13 նոր անձանց պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն:

Պատժամիջոցների նոր ցուցակում են Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, առողջապահության, պաշտպանության, կրթության և մի շարք այլ նախարարներ, խորհրդարանականներ, այլ պաշտոնյաներ: Այս անձանց վերաբերյալ պատժամիջոցներն ուժի մեջ մտան երեկվանից:

Ուշագրավ է, որ երեկ Ղազախստանի Կենտրոնական բանկը ռուսական ռուբլու արժեզրկման պայմաններում ստիպված եղավավելացնել տոկոսադրույքը՝ 2.75-ից հասցնելով 3.05-ի:

Ավելի վաղ Բելառուսը պատժամիջոցներ սահմանեց Ռուսաստանի նկատմամբ՝ արգելելով ռուսական «Բիոֆուդ» ընկերության արտադրած մակարոնեղենի ներկրումը: Բելառուսն այս պատժամիջոցը մեկնաբանում է Մաքսային միության «սննդամթերքի անվտանգության մասին» կանոնակարգի պահանջներով: Ռուսաստանից Բելառուս արգելված ապրանքների ցանկում է նաև ռուսական "Паулиг Рус" ընկերության աղացած սուրճը:

Ռուսաստանի հետ կապված տնտեսական խնդիրներին անդրադառնալով՝ Լուկաշենկոն ասել է՝ հաջորդ տարին լուրջ քննություն է լինելու իր երկրի համար:

Հայաստանն, ըստ խորհրդարանի վավերացրած համաձայնագրի, հունվարի 1-ից պետք է անդամակցի Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական տնտեսական միությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG