Մատչելիության հղումներ

Գյումրեցիները միանշանակ չեն ընդունում Սայաթ-Նովայի արձանը տեղադրելու մասին որոշումը


Սայաթ Նովայի արձանի տեղադրումը անիմաստ ծախս է գյումրեցիների կարծիքով
please wait

No media source currently available

0:00 0:04:06 0:00

Սայաթ Նովայի արձանի տեղադրումը անիմաստ ծախս է գյումրեցիների կարծիքով

Ավագանու որոշմամբ գալիք տարի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամասում տեղադրվելու է մեծ բանաստեղծի արձանը:

Գյումրու ավագանու որոշմամբ գալիք տարի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի սկզբնամասում տեղադրվելու է մեծ բանաստեղծի արձանը, ինչի համար տեղական բյուջեից հատկացվելու է 7 մլն դրամ:

Աղքատության բարձր ցուցանիշ ունեցող քաղաքի բնակիչները միանշանակ չեն ընդունում այս լուրը՝ ասելով, թե գումարը կարելի էր ուղղել այլ նպատակների:

Կան գյումրեցիներ, ովքեր անտարբեր են: «Թող էղնի, ի՞նչ վնաս կուտա մեզի, ոչ հաց կուզի, ոչ ջուր», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:

Իսկ ոմանք այլ կերպ են մտածում․ - «Հազար ու մի խնդիր ունի մեր քաղաքը, որոնք, կարծում եմ, շատ ավելի կարևոր են, քան Սայաթ-Նովայի արձանը․․․ Եթե այդ գումարով գոնե մեկ փողոց վերանորոգվեր, մարդիկ այս ցեխի մեջ չթաղվեին, ավելի արդյունավետ կլիներ»:

Գյումրու գլխավոր ճարտապետ Հենրիկ Գասպարյանը «Ազատության» հետ զրույցում այս առնչությամբ ասաց․ - «Միշտ շրջանառության մեջ է եղել այդ գաղափարը: Ինչո՞ւ հենց հիմա որոշվեց դնել: Սա կապվում է տվյալ հատվածի՝ Խաղաղության օղակի, Բագրատունյաց հրապարակի վերակառուցման աշխատանքների հետ: Եթե մենք սոցիալական խնդիրներ ունենք, դա չի նշանակում, որ մենք պետք է նստենք դրա վրա և ուրիշ ոչինչ չանենք․․․ Սոցիալական շատ խնդիրներ ունենք, բայց վերջապես մշակույթն էլ է խնդիր, և մշակույթն էլ պետք է ուշադրության արժանանա»:

Քաղաքի նախկին իշխանությունների կողմից Հայոց արքաների արձանախումբ պատվիրելը ներկայիս քաղաքապետը քննադատում էր: Արձանախմբի ճակատագրի մասին հարցին Գասպարյանը պատասխանեց․ -«Արքաների արձանը արդեն համարյա ավարտվում է: Ցավոք, հեղինակներից մեկը մահացավ, որոշ մասեր մնացել էին անավարտ: Մենք թարմացրեցինք պայմանագիրը: Այ այս դեպքում շատ էր ծախսերը․ այդ արձանները տեղադրելու համար պետք էր մեծ պատ կառուցել, 35 միլիոն արժողությամբ պատ էր դա: Մենք հիմա մտածում ենք, որ ինչ-որ չափով վերափոխված տեսքով տեղադրենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG