Մատչելիության հղումներ

Վարչապետը հորդորում է գնաճը չկապել ներքին տնտեսական զարգացումների հետ


Վարչապետը հորդորում է գնաճը չկապել ներքին տնտեսական զարգացումների հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:07 0:00

Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վերջին օրերին արձանագրված գնաճը բացատրում է Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական գործընթացներով և մի քիչ էլ, նրա ձևակերպմամբ՝ «մեր ժողովրդի անվստահությամբ»: Այս մասին Աբրահամյանը հայտարարեց Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:

Ուշագրավ է, որ ըստ վարչապետի՝ գնաճը Հայաստանում 5 տոկոսի շրջանակներում է, ինչը Հովիկ Աբրահամյանը նորմալ է համարում:

«Կարևոր է, որ գնաճը լինի իրատեսական, և մենք Տնտեսական մրցակցության հանձնաժողովի միջոցով մոնիտորինգ ենք իրականացրել՝ 5 տոկոսի շրջանակներում է գնաճը, որը ես նորմալ եմ համարում: Ուղղակի դա պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ, դա ուղղակի տարածաշրջանային տնտեսության այդ վերուվարի պատճառներն է, որ ազդեցություն են ունեցել տնտեսության վրա», - մասնավորապես, ասաց վարչապետը:

Արձագանքելով լրագրողներից մեկի հարցին՝ դա կոնկրետ Ռուսաստանի՞ ազդեցությունն է, Աբրահամյանը պատասխանեց․ - «Այո: Եվ կարծես թե մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց որևէ խնդիր չկա, Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին և ես համոզված եմ, որ առաջիկա մի քանի օրը դա կկանոնակարգվի: Խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է, կրկնում եմ՝ ուղղակի դա Կենտրոնական բանկի իրավասության շրջանակներում է, և իրենք, եթե լինում են նման տատանումներ խոշոր, անպայման միջամտում են»:

Ի դեպ նկատենք, որ այսօր գնաճի հետ կապված՝ Կառավարության անդամները տարբեր թվեր ներկայացրեցին: Եթե վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշում է, որ գնաճը 5 տոկոսի շրջանակներում է, ապա փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն այսօր Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վստահեցնում էր՝ գնաճը 1.5 տոկոս է և չի գերազանցի 4 տոկոսը:

«Կառավարության տեսակետից կարևոր է, որպեսզի գնաճը սահմաններում լինի և չափազանց բարձր չլինի: Մասնավորապես, ես նշեցի, որ մենք այս պահին ունենք 1.5 տոկոս: Եթե դա ավելանալու է, ապա ընդհանուր գնաճի մակարդակը 4 տոկոսից ավելի իր տատանումների միջակայքով չի ավելանալու», - ասել էր Վաչե Գաբրիելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG