Մատչելիության հղումներ

Վարորդները բողոքի ակցիա անցկացրեցին խորհրդարանի շենքի առջև


Վարորդները բողոքի ակցիա անցկացրին ԱԺ շենքի առջև
please wait

No media source currently available

0:00 0:01:59 0:00

Ոստիկանությունը չթույլատրեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությանը մեքենաներով շարժվել դեպի խորհրդարան:

Այսօր առավոտյան մայրաքաղաքի Պարոնյան փողոցից մեկնարկած «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը ընդամենը մի քանի վայրկյան տևեց:

Ոստիկանությունը ամբողջությամբ փակեց փողոցը, իսկ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտարարեց, որ բողոքող վարորդների ավտոերթը դեպի Ազգային ժողով չեն կարող թույլատրել, քանի որ դա անվտանգության սպառնալիքներ է ստեղծում։

Մի քանի րոպե սպասելուց հետո վարորդները որոշեցին թողնել մեքենաները և քայլերթով շարժվել դեպի ԱԺ։ Արդեն խորհրդարանի դիմաց նրանք դուրս հրավիրեցին պատգամավորներին։

Ակցիայի մասնակիցների պահանջները երկուսն են՝ համաներում կիրառել նախկին տուգանքների նկատմամբ և վերացնել կարմիր գծերով ավտոկայանատեղերը։

«Ձեր գործառույթները կատարելուց առաջ հասկացեք՝ ինչ կոճակ եք սեղմում և ինչի համար: Ձեր անիմաստ գործողությունների արդյունքում տասնյակ հազարավոր մարդկանց գործեր գտնվում են ԴԱՀԿ ծառայության վարույթներում: Հազարավոր մարդիկ զրկվել են իրենց ունեցվածքը տիրապետելուց, կառավարելուց: Վերանայեք էդ որոշումը», - հայտարարեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:

«Դուք չեք մեր տեղը որոշելու: Մենք ձեզ դրել ենք էդտեղ, որ մեր շահերը պաշտպանեք, ոչ թե պախկվեք ոստիկանների, սերժանտների, գնդապետների թիկունքում, շենքից դուրս չգաք», - ասաց նախաձեռնության մեկ այլ անդամ:

Խորհրդարանի շենքից վարորդներին ընդառաջ ոչ ոք դուրս չեկավ: Նրանք երթով վերադարձան մեքենաների մոտ, որտեղից էլ արդեն մեկնարկեց ավտոերթը։ Երթի ընթացքում ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարորդներից մեկի մեքենան տարավ տուգանային հրապարակ։

Առաջիկայում «Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը շարունակելու է ավտոերթերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG