Կիրակի, սեպտեմբերի 21, 2014 Ժամանակը Երեւանում 10:04

Մշակույթ

Դիլիջանում կեզրափակվի Կոմպոզիտորների միության «Երաժշտական ամառ» նախաձեռնությունը

Armenia -- Musician Vahan Artsruni and composer Aram Satyan on the occasion of World Music Day hold a press conference in Henaran press club, Yerevan, 21Jun2011Armenia -- Musician Vahan Artsruni and composer Aram Satyan on the occasion of World Music Day hold a press conference in Henaran press club, Yerevan, 21Jun2011
x
Armenia -- Musician Vahan Artsruni and composer Aram Satyan on the occasion of World Music Day hold a press conference in Henaran press club, Yerevan, 21Jun2011
Armenia -- Musician Vahan Artsruni and composer Aram Satyan on the occasion of World Music Day hold a press conference in Henaran press club, Yerevan, 21Jun2011

Մուլտիմեդիա

Աուդիո
  • Դիլիջանում կեզրափակվի Կոմպոզիտորների միության «Երաժշտական ամառ» նախաձեռնությունը

Հայաստանի կոմպոզիտորների միության Էդվարդ Միրզոյանի անվան Դիլիջանի ստեղծագործական տանը վաղը կեզրափակվի «Երաժշտական ամառ» նախաձեռնությունը, որն անցկացվում է Հայաստանի առաջին տիկնոջ հովանավորությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ վաղվա համերգին հրավիրված են մասնակցելու սոցիալապես անապահով խավի, առողջական խնդիրներ ունեցեղ երեխաներ:

Համերգը նպատակ ունի օգնել հիվանդ, անապահով ընտանիքների երեխաներին ինտեգրվել «ընդհանուր հասարակության մեջ»․ - «Նրանք չզգան, որ իրենք այս հասարակությունից դուրս են»:

«Երաժշտական ամառ» նախաձեռնության շրջանակում Երևանում կազմակերպվել են մի քանի համերգներ՝ մայրաքաղաքի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ: Այդ համերգների ընթացքում կատարվել են միայն հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները:

«Կատարվեց և՛ Կոմիտաս, և՛ Ռոմանոս Մելիքյան․․․ երեխաները կատարում էին հայ երաժշտություն: Որ նրանք կապ ունենան հայ երաժշտության հետ, հասկանան ինչ բան է հայ երաժշտությունը: Ցավոք, այսքան տարիների ընթացքում այդ պրոպագանդան չի արվում: Մենք կրթում ենք նոր հանդիսատեսի», - ասաց Սաթյանը:

Հարցին, թե ինչ է արվել իր՝ Կոմպոզիտորների միության նախագահ ընտրվելուց հետո անցած 9 ամիսների ընթացքում, Արամ Սաթյանը պատասխանեց, թե սկսել են վերանորոգել Կոմպոզիտորների միության շենքը, հետո վերանորոգելու են Դիլիջանի ստեղծագործական տունը, կազմակերպել մի ամբողջ շարք համերգներ Հայաստանում և արտասահմանում:

Մեկնաբանություններ
     
Այս ֆորումում մեկնաբանություններ չկան: Դարձեք առաջինը եւ գրեք մեկնաբանություն

Ամենակարդացվողը