Մատչելիության հղումներ

Գյուղմթերքի վաճառքի ծավալները պակասել են


Միրգ ու բանջարեղենով առատ այս սեզոնին առևտրի ծավալները գոհացնող չեն
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Միրգ ու բանջարեղենով առատ այս սեզոնին առևտրի ծավալները գոհացնող չեն։ Երևանի Մալաթիայի գյուղմթերքների մեծածախ ու մանրածախ շուկան նախորդ տարիների համեմատ կիսադատարկ է։ Պակասել են թե վաճառողները, թե գնորդները։

Գյուղմթերք վաճառող գյուղացիներն ու վերավաճառողները շեշտում են, թե տարեցտարի գնորդների թիվը պակասում է։ Հիմնական պատճառն, ըստ առևտրականների ու գնորդների, արտագաղթն է, հետո՝ գների բարձրացումը։

«Չի վաճառվում, եթե մարդ չկա, որտեղի՞ց կվաճառվի։ Անցած տարվա համեմատ մեծ տարբերություն կա»,- փոխանցեց վաճառողներից մեկը։

Շուկան համեմատաբար մարդաշատ է լինում օրվա երկրորդ կեսին, թեև վաճառողներն ասում են, որ տարբերությունն օրվա առաջին կեսի հետ այդքան էլ մեծ չէ։ Գնորդներից շատերը բավարարվում են առաջին անհրաժեշտության ապրանքներով։

«Քիչ-քիչ ենք առնում, ռոճիկ ստանում ենք, գալիս ենք առնում, էդքան գումար չունենք, որ միանգամից շատ առևտուր անենք, 1 կիլո, 2 կիլո...»։

«Մենակ թոշակով ապրել չի լինում, պետությունը էրեխեքիս էլ հանեց, ղրկեց, ասաց՝ գնացեք, դատարկեք Հայաստանը»,- հեգնեց գնորդներից մեկը։

Համեմատաբար էժան մթերքի կողքին վաճառվում է թանկը, որի գնորդները հատուկ մարդիկ են։ Շուկայի տխուր պատկերն այս կերպ փոքր-ինչ փոխվում է։

«Ստեղ հիմնականում գալիս են բարձր խավի մարդիկ, մի քիչ թանկ է ստեղ»,- ասաց վաճառողը։

Վաճառողներն ասում են, թե վաստակած գումարով հազիվ ապրում են, գյուղացիների համար այս տարին այդքան էլ բարեբեր չէր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG